«Չեմ հիշում, որ 2003թ. գործող իշխանությունը հանդես գար Կարեն Դեմիրճյանին կամ Արտաշես Գեղամյանին բոմժ սարքելու, նստացնելու մոլուցքով». Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2003թ․ նախագահական ընտրությունների արդյունքները։ Հետաքրքիր է, չէ՞․ վերջին խորհրդարանական ընտրություններին մոտ ու ծանոթ թվեր։
Ի դեպ, 2003 թվականին տեղամասերում չկային այսօրվա սարքավորումները, չկային սմարթ հեռախոսներն ու տեղամասերում ցանկացած բան զում անելով բացահայտելու հնարավորությունները, բացակայում էին սոցցանցերը, և մարդիկ իրենց լուսանկարները կամ ֆիքսած խախտումների մասին կարող էին լավագույն դեպքում հաջորդ օրվա թերթերում կամ ինչ-որ հեռուստաընկերության ռեպորտաժում ցույց տալ։
Ու եթե մտածում եք, որ նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի համար դժվար էր գիշերը կանգնեցնել ԿԸՀ-ի հաշվարկը, ընդամենը 0,6 տոկոս նկարել ու գիշերը ասուլիսով տոնել հաղթանակը, սխալվում եք։ Բայց, նման բան տեղի չունեցավ, և ձայների նման հարաբերակցությունից ելնելով՝ կազմակերպվեց երկրորդ փուլ։
Ու ոչ առաջին, ոչ երկրորդ փուլերում նաև չեմ հիշում, որ գործող իշխանությունը հանդես գար ընդդիմադիր Կարեն Դեմիրճյանին կամ Արտաշես Գեղամյանին սատկացնելու, բոմժ սարքելու, ունեզրկելու, նստացնելու մոլուցքով»:

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
3419:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
4919:30
«Սուքիասյաններին պատկանող «Flyone»-ը խաբել է ուղևորներին»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
7219:18
«Վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության»․ Ռոբերտ Ամստերդամ
6518:48
«Պատշաճ մոտեցում չի ցուցաբերվում զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ»․ Տիգրան Աբրահամյան
6218:18
«Ինչու հաղթեց Նիկոլ Փաշինյանը, և ինչու պարտվեց ընդդիմությունը». Նաիրի Հոխիկյան
7817:48
«ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
8916:48
«Իսրայելն ու Լիբանանը կշարունակեն բանակցությունները օգոստոսի 4-ին»․ Տայանի
20016:40