«Չեմ հավատում, որ իշխանությունն իրականում հաղթել է այս ընտրություններում». Վարդան Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը իրականում հաղթել է այս ընտրություններում։ Իմ համոզմամբ՝ ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել։
Հաճախ լսում եմ, որ ասում են՝ ո՛չ իշխանությունն է հաղթել, ո՛չ ընդդիմությունը։ Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ։ Ընտրություններում քվեների ընդհանուր թիվը կազմում է 100%։ Եթե գործող իշխանությունը չի ստացել օրինական մեծամասնություն, ապա այդ ձայները պատկանում են ընդդիմությանը՝ որպես ամբողջություն։ Իմ կարծիքով՝ նրանց հաղթանակը պարզապես խլվել է։ Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման։ Մի կողմից նպաստել են ընդդիմության ձայների նվազեցմանը, մյուս կողմից՝ իշխանության ձայների ավելացմանը։
Մինչ ընտրությունների օրը հրապարակված գրեթե բոլոր՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային հարցումները ցույց էին տալիս, որ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը կազմում է շուրջ 35–40%։ Իմ համոզմամբ՝ հենց այդ ցուցանիշն է առավել մոտ իրականությանը։ Մնացած արդյունքները, իմ կարծիքով, չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։ Իշխանությունը շարունակում է ապավինել ուժային կառույցներին՝ հույս ունենալով պահպանել իշխանությունը՝ առաջացնելով լրջագույն լեգիտիմության խնդիր։
Սակայն խնդիրը միայն ներքին լեգիտիմության մեջ չէ։ Կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս վտանգավոր հետևանք։ Միջազգային հանրությունը, հայ ժողովրդի բարեկամներն ու օտարները կարող են եզրակացնել, որ Հայաստանի ժողովուրդն իր ազատ կամքով կրկին ընտրել է այս իշխանությանը՝ չնայած վերջին տարիներին երկրի կրած ծանր կորուստներին ու ազգային արժանապատվության նվաստացմանը։ Նման ընկալումը կարող է լրջորեն վնասել Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակությանը և աղավաղել ժողովրդի իրական տրամադրությունների մասին պատկերացումը։ Շատ առումներով սա նույնքան վտանգավոր է, որքան ոչ լեգիտիմ իշխանության գոյությունը։
Հուսով եմ, որ այս իրավիճակը մոտ ապագայում կշտկվի օրինական և ժողովրդավարական ճանապարհով»:

«Հուլիսի 4-ը վերջին օրն է, երբ պետք է որոշումը հրապարակվի»․ Արման Դիլանյան
2114:24
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածության համար
5414:00
«Չեմ հավատում, որ իշխանությունն իրականում հաղթել է այս ընտրություններում». Վարդան Օսկանյան
4213:48
«Թող ձեզ չթվա՝ մենք թեթև սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից»․ ՍԴ-ն մերժեց Արամ Օրբելյանի միջնորդությունը (տեսանյութ)
5413:42
«ԱՄՆ-ն կարող է իր ռազմաբազաները տեղափոխել Քուվեյթից և Սաուդյան Արաբիայից»․ #WSJ
9713:40
«ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»․ Մագդալենա Գրոնո
11613:21
«Չեմ հիշում, որ 2003թ. գործող իշխանությունը հանդես գար Կարեն Դեմիրճյանին կամ Արտաշես Գեղամյանին բոմժ սարքելու, նստացնելու մոլուցքով». Վահե Սարգսյան
4013:18
«Պարոն Խաչատուրյանը հանդիսանում է սույն գործով որպես 3-րդ անձ ներգրավված ՀԿԿ-ի՝ պաշտոնաթող նախագահի եղբայրը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5813:06