«Ժողովրդավարության «բաստիոնն» օր օրի փլուզվում է». Իրինա Յոլյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարիներ շարունակ Հայաստանում լուրջ միջոցներ էին ծախսվում ժողովրդավարության, մարդու իրավունքների, անձնական տվյալների պաշտպանության ծրագրերի վրա։ Միջազգային գործընկերները միլիոնավոր դրամներ էին ներդնում՝ համոզելով, որ անձնական կյանքի պաշտպանությունը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է։
Սակայն այսօր նույն իշխանությունը հերթական անգամ գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ։
Կառավարությունը հավանություն է տվել IMEI կոդերի միասնական շտեմարանի ստեղծման նախագծին։ Այն ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի, գողացված հեռախոսների հայտնաբերման և շուկան կարգավորելու միջոց։
Այս նախագիծը վերաբերում է ոչ միայն հեռախոսներին։ Այս համակարգով փորձ է արվում իմանալ, թե ով ես, ինչ սարք ես օգտագործում և ինչ SIM կամ eSIM քարտով ես օգտվում կապի ծառայություններից։ Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը՝ որտե՞ղ է այն կարմիր գիծը, որից այն կողմ անձնական կյանքի և տվյալների տիրույթը պետք է պաշտպանված լինի ցանկացած միջամտությունից։
Իսկ ո՞վ կարող է բացառել, որ վաղը այս տեղեկատվական բազան երբեք չի օգտագործվի քաղաքական նպատակներով։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե տվյալները արտահոսեն, դառնան կիբերհարձակման թիրախ կամ օգտագործվեն իրենց սկզբնական նպատակից դուրս։
Այս հարցերին հասարակությունը հստակ պատասխան չունի, որովհետև, ինչպես միշտ, «ժողովրդավարության բաստիոնում» կարևոր որոշումները կայացվում են քաղաքացիների թիկունքում»:

«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
2319:30
«Սուքիասյաններին պատկանող «Flyone»-ը խաբել է ուղևորներին»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
4219:18
«Վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության»․ Ռոբերտ Ամստերդամ
4918:48
«Պատշաճ մոտեցում չի ցուցաբերվում զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ»․ Տիգրան Աբրահամյան
5318:18
«Ինչու հաղթեց Նիկոլ Փաշինյանը, և ինչու պարտվեց ընդդիմությունը». Նաիրի Հոխիկյան
7417:48
«ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
8316:48
«Իսրայելն ու Լիբանանը կշարունակեն բանակցությունները օգոստոսի 4-ին»․ Տայանի
18016:40
«Ամենացավալին այն է, որ քաղաքական որոշ ուժեր պարտվելուց հետո անհետանում են»․ Արշակ Սարգսյան
6716:18