Նարեկ Թորոսյանը Ռուս-հայկական համալսարանի ուսանող էր

Երեկ մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-հայկական համալսարանի լրագրություն բաժնի ուսանող էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը։
«Խոր ցավով և սրտի կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Ռուս-Հայկական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ Այս ծանր կորստի առիթով ՌՀՀ ղեկավարությունը, դասախոսական կազմը, աշխատակազմը և ուսանողական համայնքը խորին ցավակցություն են հայտնում Նարեկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նարեկի մասին յուրաքանչյուր հիշողություն այսօր դառնում է առավել թանկ։ Նրա մարդկային կերպարը, համեստությունն ու ընկերասիրությունը կմնան նրան ճանաչած մարդկանց հիշողության մեջ՝ որպես լուսավոր ու բարի երիտասարդի հիշատակ։ Մեր համալսարանական ընտանիքը կիսում է այս անասելի ծանր վիշտը և զորակցում է Նարեկի հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն այս անդառնալի կորստի ցավը հաղթահարելու համար։ Հանգչիր խաղաղությամբ, Նարեկ ջան։ Թող հիշատակդ լինի վառ, իսկ հոգիդ՝ լույսերի մեջ»,- գրել է ամբիոնի վարիչ։

«Իրականությունն ավելի դաժան է». Վահագն Սարոյան
4420:54
ԱՄՆ-ի դատարանը չեղարկել է Պետդեպարտամենտի կողմից 75 երկրներին ներգաղթային վիզաներ տրամադրելու արգելքը
9119:52
«Ձեր պատմությունը կարող է ուժ տալ մեկ ուրիշ կնոջ». Աննա Հակոբյան (տեսանյութ)
6119:30
«Զանգեզուրի միջանցքի նախագիծն Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է»․ Ալիև
6719:12
«Լսե′ք ադրբեջանական քարոզչին». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8118:54
Ռուսաստանն օգոստոսի վերջին կստանա բենզինի առաջին խմբաքանակը Թուրքիայից
11418:48
«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է». «Ուժեղ Հայաստան»
6817:54
«Վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը». Մարտուն Գրիգորյան
6917:36