Ուրբաթ, 26 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Եթե 3 ընտրատեղամասերում ընտրություններն անվավեր ճանաչելը մարսեն, վատ նախադեպ է լինելու»․ Իվետա Տոնոյան

«Եթե 3 ընտրատեղամասերում ընտրություններն անվավեր ճանաչելը մարսեն, վատ նախադեպ է լինելու»․ Իվետա Տոնոյան
50
Այսօր, 18:52

«Հունիսի 7-ին տեղի ունեցած բոլոր թվաբանական մանիպուլյացիաներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված աճպարարություններին ականատես եղավ նաև քաղաքակիրթ աշխարհը։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ցավ եմ ապրում, երբ տարբեր միջազգային կառույցներից ու արտերկրի ներկայացուցչություններից եմ լսում գնահատականներ՝ ՀՀ-ում ոչ ժողովրդավարական և ոչ լեգիտիմ ընտրությունների հետ կապված»,- այս մասին ՍԴ-ի դիմաց ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Այդ երեք ընտրատեղամասերում ընտրություններն անվավեր ճանաչելու գործընթացը բազմաթիվ հակաօրինական ու հակասահմանադրական դրսևորումներ ունի։ Եթե այդ մասով Սահմանադրական դատարանը դրական որոշում չկայացնի, ապա որևէ դեպքում իշխանությունը կաշկանդված չի լինելու, օրինակ, հաջորդ արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույն սկզբունքով 50 ընտրատեղամասի ընտրություններ անվավեր ճանաչելու հարցում։ Այն տեղամասերի արդյունքները, որոնք իրենց չեն գոհացնի և որոնք կրկին կունենան էական ազդեցություն ընտրությունների ելքի վրա, կրկին կարող են անվավեր ճանաչվել։ Եթե իրենք այս գործընթացը մարսեն, ապա կարծում եմ, որ սա շատ վատ նախադեպ է լինելու հաջորդող բոլոր ընտրությունների համար»,- ընդգծեց Տոնոյանը։

«Եթե 3 ընտրատեղամասերում ընտրություններն անվավեր ճանաչելու գործընթացը մարսեն, վատ նախադեպ է լինելու»․ Իվետա Տոնոյան