Ուրբաթ, 26 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ինչի՞ ծեծվել, ոչ թե ծեծել․ ավելի ուժեղ պետք է լինենք». Լևոն Քոչարյան

«Ինչի՞ ծեծվել, ոչ թե ծեծել․ ավելի ուժեղ պետք է լինենք». Լևոն Քոչարյան
58
Այսօր, 19:24

ՍԴ-ի դիմաց ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի անդամ Լևոն Քոչարյանն անդրադառնալով դիտարկմանը, որ նախորդ գումարման խորհրդարանում ծեծի տեսարանները շատ էին, իսկ քարոզարշավն անցավ «համբալներ, կզցնելու եմ» խոսույթի ներքո, հետևաբար եթե ընդդիմությունը մտնի խորհրարան, նորից ծեծի տեսարաններ են լինելու, նշեց․ «Եթե ընդդիմությունը խորհրդարան գնալու որոշում կայացնի, ապա այդ ամենին պատրաստ պետք է լինի։ Ով ընդդիմադիր է, ով պայքարի մեջ է, ամեն ինչի էլ պատրաստ է․ պատրաստ ենք, որ մեքենայով քաղաքով գնալուց կարող են կանգնեցնել ու ինչ-որ գործողություններ անել։ Հիմա նաև հարկային տեռոր է․․․ Այսինքն՝ ամեն ինչի էլ պատրաստ ենք, մեր խնդիրն է լինելու այդ ամենին ճիշտ դիմակայելն ու արժանի հակահարված տալը»։

Հարցին՝ պատրա՞ստ եք ծեծվելու, Քոչարյանը պատասխանեց. «Բայց ինչի՞ ծեծվելու, և ոչ թե, օրինակ, ծեծելու։ Պետք է ավելի ուժեղ լինենք ու պատրաստված լինենք նաև այդ առումով»։

«Ինչի՞ ծեծվել, ոչ թե ծեծել, ընդդիմադիրներն ամեն ինչի էլ պատաստ են, ավելի ուժեղ պետք է լինենք». Լևոն Քոչարյան