«Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․ «Կարճ ասած»
Ստացվել է մի իրավիճակ, որ քաղաքական անկախության, չեզոքության լուրջ կասկածի տեղ տվող Սահմանադրական դատարանը քննում է քաղաքական չեզոքության, անկախության լուրջ կասկածի տեղ տվող ԿԸՀ-ի որոշումների օրինականությունը։ Ընդ որում, քննում է կազմով, որն արդեն իսկ լեգիտիմ չէ։
Խնդիրը միայն այն չէ, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն, խնդիրն այն է, թե որքանով է հասարակությունը վստահելու այդ որոշմանը։ Իսկ այս ՍԴ-ի որոշման լեգիտիմությունն արդեն կասկածի տակ է, որովհետև այդ ինստիտուտի չեզոքությունն էլ է հանրային քննարկման առարկա։ Անկախ ՍԴ-ի որոշումից, կա պարզ ճշմարտություն․ «Քաղաքացիական պայմանագիրը» չի հաղթել ընտրություններում, Հայաստանի կառավարությունում, խորհրդարանում աշխատելու է ուժ, մեր երկրի անունից կայացնելու է որոշումներ, որի լեգիտիմությունը չունի։ Սա չի կարող հետևանքներ չունենալ»։

«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
2319:30
«Սուքիասյաններին պատկանող «Flyone»-ը խաբել է ուղևորներին»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
4219:18
«Վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության»․ Ռոբերտ Ամստերդամ
4918:48
«Պատշաճ մոտեցում չի ցուցաբերվում զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ»․ Տիգրան Աբրահամյան
5318:18
«Ինչու հաղթեց Նիկոլ Փաշինյանը, և ինչու պարտվեց ընդդիմությունը». Նաիրի Հոխիկյան
7417:48
«ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
8316:48
«Իսրայելն ու Լիբանանը կշարունակեն բանակցությունները օգոստոսի 4-ին»․ Տայանի
18016:40
«Ամենացավալին այն է, որ քաղաքական որոշ ուժեր պարտվելուց հետո անհետանում են»․ Արշակ Սարգսյան
6716:18