«Ո՞վ կունենա համարձակություն․ ՍԴ-ն՝ Փաշինյանի ճնշումների տակ»․ Սևակ Հակոբյան

«Թեև Սահմանադրական դատարանը դեռ չի հաստատել Հայաստանի պատմության մեջ ամենավիճելի ընտրությունների վերաբերյալ որոշումը, բայց ՔՊ-ն պաշտոններն է բաժանում՝ ԱԺ, նախարար և այլն։ Գուցե արդեն գիտեն կամ կռահո՞ւմ են որոշման բովանդակությունը։ Եթե մենք կռահում ենք դատավորներից մի քանիսի որոշումը, գուցե Նիկոլը գիտի՞ քվեարկությունը»,- այս մասին իր «Կարճ ասած» հեղինակային հաղորդման ընթացքում նշում է խմբագիր, լրագրող Սևակ Հակոբյանը։
«Կարճ ասած՝ ՍԴ նիստերին զուգահեռ ՔՊ-ի պաշտոնաբաժանումը, ըստ իս, նշանակում է, որ կա՛մ թքած ունեն դատարանի որոշման վրա, կա՛մ արդեն տեղյակ են այդ որոշումից։ Վստահ կարող ենք ասել, որ ՍԴ-ի հակապետական որոշումը, հակաժողովրդական որոշումը, օրենքից ու իրավունքից չբխող որոշումը մեր երկիրը հետ է գցելու տարիներով, այդ կառույցն ամբողջությամբ գցելու է լեգիտիմության ճգնաժամի մեջ։ Որ ընտրության արդյունքները ոչ լեգիտիմ են, կասկած չկա, այդ դեպքում այդ արդյունքները վավերացնողնե՞րն ով են։ Սարսափելի է լինելու, եթե մեր երկիրը ևս 5 տարի փորձի ղեկավարել մի թիմ, որը չի ստացել դրա համար մանդատ»,- ընդգծում է Հակոբյանը։

«Ռուբիոյի հետ հանդիպումը կկայանա վաղը»․ Լավրով
913:34
«Սա քաղաքական հետապնդում է՝ ուղղված Նարեկ Կարապետյանի գործունեությանը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4513:00
«Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ Սարգսյան (տեսանյութ)
5312:48
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը (տեսանյութ)
2912:42
Լավրովն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
6512:42
«Շատերի համար նա դարձել է քաղաքական հետապնդման խորհրդանիշ»․ Վահագն Սարոյան
4812:30
«Նիկոլը Պուտինի կադրն է». Շանթ Հարությունյան (տեսանյութ)
4612:24
«Իրանը լուրջ չի վերաբերվում ԱՄՆ-ի հետ բանակցություններին»․ Ռուբիո
10912:10