Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեղադրանքներով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի քրեական գործին է միացվել նրա եղբոր՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի նկատմամբ վարույթը։
Նախկին վարչապետի գործը քննող՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը որոշել է եղբայրների գործերը քննել մեկ վարույթում՝ իր նախագահությամբ։ Հենրիկ Աբրահամյանի գործով մեղադրյալի աթոռին են նա ու որդին՝ Հովհաննեսը։ Վերջինս, ըստ մեղադրանքի, որպես «Մեծն Հովնան» ՍՊԸ-ի տնօրեն, խախտել է շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաեւ ընդերքի օգտագործման եւ պահպանության կանոնները՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ եւ էական վնաս հասցրել շրջակա միջավայրին։ Բացի այդ, «օժանդակել է պաշտոնատար անձ Հովիկ Աբրահամյանին՝ ապօրինի մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը»։
Հենրիկ Աբրահամյանը, ըստ իրավապահների, երկու դրվագով օժանդակել է Հովիկ Արգամի Աբրահամյանին՝ «ապօրինի մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաեւ օժանդակել է նրա կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն»։ Հակակոռուպցիոն դատարանից, ի պատասխան մեր հարցին, հաստատեցին տեղեկությունը, որ եղբայրների գործերը քննվում են մեկ վարույթով»:

ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»
2309:30
Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվում․ «Հրապարակ»
2709:24
«Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»
2809:18
ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էր ճիշտ «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»
4509:06
«Վենսն անհամաձայնություն է հայտնել Վատիկանի դիրքորոշմանը»․ Հակոբ Բադալյան
12403:06
«Զրոյական արժեք ունեցող հայտարարություն է արել»․ Ստեփան Դանիելյան
11401:00
«Ո՞վ կունենա համարձակություն․ ՍԴ-ն՝ Փաշինյանի ճնշումների տակ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10800:36
«Ոչ անձնական տվյալներ եք հավաքագրում, և դա միայն մաքսանենգության դեմ պայքարի համար չէ»․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
113Երեկ, 21:36