«Ազատության փոխարեն ստացանք լիազոր մարմնի` իրավաբանորեն անհիմն գրությունը». Լևոն Բաղդասարյան

ԴՕԿ կուսակցության լրատվականը հրապարակել է փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը․ «Գովեստների մեջ բավականին ժլատ Վարդան Ղուկասյանի բարեմաղթանքներն ու անձիս նկատմամբ արտահայտած անվերապահ վստահությունն ինձ առավել են պարտավորեցնում նրա խախտված իրավունքի վերականգնման ուղղությամբ աշխատել արտակարգ ռեժիմով՝ յուրաքանչյուր ժամը գնահատելով որպես վճռորոշ։
Իրավամբ, ակնկալվում էր, որ ծննդյանս օրվա գլխավոր նվերը լինելու էր պարոն Ղուկասյանի ազատությունը։ Ազատության փոխարեն ստացանք լիազոր մարմնի իրավաբանորեն անհիմն, ներքին հակասություններով լի և իրավական որևէ համոզիչ հիմնավորում չպարունակող գրությունը, որով փորձ է արվում ԱՄՆ վերադաս դատարանին խնդրել,անտեսել սեփական՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և կրկին քննել այն հարցը, որի վերաբերյալ նույն դատարանն արդեն իսկ վերջնականորեն վերացրել է պարոն Ղուկասյանի արտաքսման վերաբերյալ որոշումը։ Այդ դատական ակտը վերջնական է, ենթակա չէ վերանայման կամ բողոքարկման և պարտադիր է կատարման համար։ Հետևաբար, նման գրության միակ գործնական հետևանքը դատական ակտի կատարումը հերթական անգամ անհիմն ձգձգելն է։
Այս պահին, զերծ մնալով կատարվածին քաղաքական գնահատական տալուց, արձանագրում եմ, որ իրավական տգիտության, պաշտոնեական կամայականության և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի այս հերթական դրսևորումը պետք է ստանա իր պատշաճ իրավական գնահատականն ու հետևանքները։
Լիազոր մարմնին տրվել է հինգ աշխատանքային օր վերջնական ժամկետ՝ վերացնելու թույլ տրված անօրինականությունը, անհապաղ դադարեցնելու պարոն Ղուկասյանի ապօրինի ազատազրկումը և կատարելու դատարանի վերջնական դատական ակտը։ Պարոն Ղուկասյանի ազատությունից ապօրինի զրկման յուրաքանչյուր լրացուցիչ օրը, ժամը և նույնիսկ րոպեն շարունակվող իրավախախտում է, որը, իր փաստական և իրավական բնույթով, հանդիսանում է խոշտանգման, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի շարունակական դրսևորում և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում։
Հակառակ դեպքում, որպես պարոն Վարդան Ղուկասյանի փաստաբան, օգտվելով Սահմանադրությամբ, օրենքներով ,ԱՄՆ Ի բարձր ատյանի նախադեպերով, միջազգային իրավունքի նորմերով ու իչավակիրառ պրակտիկայով, ինձ վերապահված բոլոր լիազորություններից, օրենքով սահմանված կարգով և չարգելված եղանակով դիմել եմ պաշտպանության բացառիկ և ծայրահեղ միջոցների, ի շահ իմ վստագորդի,որի կարիքը, լիահույս եմ, չի լինի։
Եվ վերջում՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց բարեմաղթանքներով, շնորհավորանքներով և անկեղծ աջակցությամբ իմ կողքին են։ Ձեր վստահությունն ու խոսքերը ոչ միայն պարտավորեցնում են, այլև ուժ են տալիս հաղթանակը հասցնել ավարտին»:

«Այդպես էլ արդարադատության անկախություն չունեցանք». Վարդան Հարությունյան
1002:12
«Ազատության փոխարեն ստացանք լիազոր մարմնի՝ իրավաբանորեն անհիմն գրությունը». Լևոն Բաղդասարյան
5801:12
Թրամփն Իրանին ուզում է տալ բոլոր հնարավորությունները, «նախքան նրանց գլխատելը»
190Երեկ, 23:38
Պորտուգալացի կիսապաշտպանը համալրել է «Արարատ-Արմենիա»-ի կազմը
84Երեկ, 23:36
Դատարանը թույլ չի տվել Իսրայելի իշխանություններին կոկորդիլոսներ օգտագործել բանտերի պահպանության համար
221Երեկ, 22:32
«Ժամանակին հասարակության մեծամասնությունը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել». Էդուարդ Շարմազանով
99Երեկ, 21:36
«Կանոնակարգեք այս վիճակը և մի պահ «սկանդալներից» զերծ մնացեք»․ Սոֆյա Հովսեփյան
145Երեկ, 17:24
«Ասել, թե հիասթափված եմ Հայաստանի «ընդդիմություն» կոչեցյալից, նշանակում է ոչինչ չասել». Արշակ Աբրահամյան
154Երեկ, 17:06