«Արամ Հովհաննիսյանի ՔՊ-ական որդին ամաչել է հոր «սապոնվելուց» ու հեռացել է սեղանից». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանապետ եղած ժամանակ գողականների հետ կապեր ունենալու և կասկածելի ճանապարհով մեծաթիվ գույք ձեռք բերելու կասկածանքով աշխատանքից ազատված Արամ Հովհաննիսյանին Փաշինյանը կրկին պաշտոն տվեց։ Նա նշանակվեց Ռազմական ոստիկանության պետ։
«Իշխանություն» լրատվականին պատմում են, որ Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում աշխատել է ՔՊ-ի համար։ Նա նաև մասնակցում էր Հանրապետության հրապարակում կայացած ամփոփիչ հավաքին։ Ասում են՝ մի օր ՔՊ-ականների մասնակցությամբ խնջույքի ժամանակ Հովհաննիսյանը խմել է Փաշինյանի կենացը՝ նրան անվանելով «հրամանատար»։ Այս խոսքից հետո նրա ՔՊ-ական որդին այնպես է ամաչել հոր «սապոնվելուց», որ հեռացել է սեղանից։
Եվ այնպես չէ, որ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին և չգիտի, թե ինչպես է հարստացել Հովհաննիսյանը՝ լինելով ոստիկանապետ։ Հիշեցնենք, որ երբ Արտաշատի քաղաքապետը փորձում էր Փաշինյանին ասել, թե ում է պատկանում քաղաքում գտնվող մեծ շինություններից մեկը, Փաշինյանը, լսելով «մեր Արամինն է» արտահայտությունը, բզում է, որ ձայնը կտրի։
Ահա, թե ինչպես է Փաշինյանն ընտրում պետական կառավարման համակարգի կադրերին. եթե ՔՊ-ի հետ ես, ուրեմն քեզ ամեն ինչ կարելի է»:

«Վալոդյայի համար քաղաքական սկզբունքայնությունը վեր էր ամեն ինչից»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
111:18
Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1811:12
«ԱՄՆ-ն 2024-ին կտրուկ ավելացրել է Հայաստանին տրամադրվող ռազմական ֆինանսավորումը»․ #РИАНовости
5310:48
«Մեկ տարի առաջ այս օրը ոճրագործության հետևանքով սպանվեց Վալոդյա Գրիգորյանը»․ Մանե Թանդիլյան
3710:42
«Իրանի հետ բանակցությունները հաջող են անցել»․ Ուիթքոֆ
9010:19
«Արմենի հայրենիքն իր ղեկավարը հռչակել է Ադրբեջան»․ Տիգրան Աբրահամյան
5110:00
«Հայ գերիների հետ կապված քննարկում եղե՞լ է»․ լրագրողը՝ Քրիստիննե Գրիգորյանին (տեսանյութ)
6709:42
«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6209:36