«ՀՀ-ի ընդդիմադիր դաշտը հետապնդվում է ռուսամետ լինելու մեղադրանքով, իսկ ՌԴ-ն չի օգնում իր հայ գործընկերներին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանի ընդդիմության՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և նրանց կողմնակիցների նկատմամբ, եթե կատարվեր Փաշինյանի և նրա կողքի մարդկանց դեմ, ամբողջ Եվրոպան ոտքի կկանգներ, աղմուկ կբարձրացներ մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարության ոտնահարման, քաղաքական հալածանքների մեղադրանքով, Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեին։
Որովհետև Փաշինյանը արևմտամետ է։ Իսկ ի՞նչ է անում Ռուսաստանը։ Անատամ հայտարարություններ է տարածում հույսերի և կոչերի մասին. «Հույս ունենք, որ Հայաստանում օրինական գործընթացներ կլինեն»։
Սա է Կրեմլի ամենաուժեղ հայտարարությունն այն դեպքում, երբ բոլորի համար ակնհայտ է՝ Հայաստանում 2018-ից հետո օրինական գործընթացները պետական մակարդակով մեռել են։ Հայաստանի ընդդիմադիր դաշտը հետապնդվում է ռուսամետ լինելու մեղադրանքով, իսկ Ռուսաստանը չի օգնում իր հայ գործընկերներին, ինչպես Եվրոպան է օգնում Փաշինյանի քաղաքական ռեժիմին։
Եթե ընդդիմադիրները վաղը Հայաստանի ապագայի հույսը կապեն որևէ այլ երկրի' ասենք, Չինաստանի կամ թեկուզ ԱՄՆ -ի հետ, ռուսները կդժգոհեն, թե արտաքին վեկտորները փոխվել են նաև ընդդիմության մոտ, բայց Մոսկվայում պետք է հասկանան, որ արտաքին գործընկերները պետք է լինեն երկկողմանի շահերով։
Ռուսաստանը կարևոր է Հայաստանի համար նույնքան, ինչքան Հայաստանի շահն է կարևոր Ռուսաստանի համար, հետևաբար Մոսկվան պարտավոր է ավելի սկզբունքային լինել Հայաստանի ազգային ու պետական շահի առումով, եթե ուզում է պահպանել բարեկամությունը և գործընկերությունը»։

Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2520:48
«ՀՀ-ի ընդդիմադիր դաշտը հետապնդվում է ռուսամետ լինելու մեղադրանքով, իսկ ՌԴ-ն չի օգնում իր հայ գործընկերներին»․ Նաիրի Հոխիկյան
3120:24
«Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է»․ Լիլիթ Գալստյան
3420:00
«Ամեն գնով ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին տանեն կալանքի»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
6319:06
«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար»․ Արմեն Աշոտյան
5718:48
«Մեզ նոր արհավիրք է սպասվում՝ նոր Սահմանադրությամբ ու ադրբեջանցիների պահանջով»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
6518:24
«Հեղափոխությունը բեսամթ թափ է հավաքել»․ Ոսկան Սարգսյան
7517:54
«ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան»․ Լիա Սարգսյան
7617:36