«Այս ելույթը ջրի սակագնի առաջիկա թանկացման անոնսն էր»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձմերուկ սառեցնելու սովորույթը պետք է դուրս գա, իսկ ատամները պետք է լվանալ առանց ծորակը բացելու։
Սրանք են այն «հանճարեղ» առաջարկները, որոնք հնչեցրել է վարչապետի աթոռը զբաղեցնողը՝ «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» խորագրով աշխատաժողովին։
Իսկ իրականում, այս ելույթը ոչ թե ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մասին էր, այլ անոնսն էր ջրի սակագնի առաջիկա թանկացման։
Նշեմ, որ արդեն հինգ տարուց ավելի բարձրաձայնում եմ ջրային ռեսուրսների խայտառակ կառավարման մասին՝ ներկայացնելով առաջարկներ, որոնք իսկապես կարող էին բարեփոխել ոլորտը։
Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում ջրային պաշարների ահռելի կորուստները կանխելու ուղղությամբ։ Փոխարենը՝ տիրազուրկ խորքային հորերի ջրերը ծառայում են Թուրքիային ու Ադրբեջանին։ Բազմիցս բերել եմ նաև Իջևանի՝ անուշադրության մատնված «Սպիտակ լիճ» ջրամբարի օրինակը, որը փոքր֊ինչ բարեկարգման պարագայում կարող էր ծառայել տավուշեցիներին։ Աղստև գետի ջուրը ևս կարող էր օգտագործվել ոռոգման նպատակներով։ Նշեմ, որ միայն Տավուշի մարզում 25.394 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերից ոռոգվող է ընդամենը 3.695 հա-ն: Իհարկե լավ կլինի, եթե մարդիկ փոխեն իրենց վարքագիծը՝ անհարկի չօգտագործելով ջուրը, բայց չմոռանանք, որ Հայաստանի շատ ու շատ համայնքներում մեր հայրենակիցները ընդամենը մի քանի ժամով են կարողանում օգտվել ջրից։
Ի դեպ, «2021-2026 թվականների կառավարության ծրագրով նախատեսված էր կառուցել 15 նոր ջրամբար, մինչդեռ առ այսօր շահագործման է հանձնվել միայն Վեդու ջրամբարը։
Եվ իրականում, ոչ թե ատամները արագ լվանալն է լուծելու ՀՀ֊ում ջրային ռեսուրսների ոլորտում առկա խնդիրները, այլ հստակ ռազմավարությունը, ինչը դժվար թե ի վիճակի լինի գլուխ բերել մի իշխանություն, որը հեշտությամբ թշնամուն է հանձնել մեր ջրային ռեսուրսները»։

«Ուկրաինան երեք օրով կդադարեցնի Մոսկվայի ուղղությամբ հարվածները». Զելենսկի
6020:24
«Այս ելույթը ջրի սակագնի առաջիկա թանկացման անոնսն էր»․ Գառնիկ Դանիելյան
5219:42
«Փաշինյա՞նն է ուղղվել, թե՞ Միսկարյանն է ծռվել»․ Գեղամ Օհանյան
7518:24
«Պետության ղեկավարի տնտեսագիտական տրամաբանության բացակայությունը հանգեցնում է համակարգային ճգնաժամերի»․ Հրայր Կամենդատյան
6818:12
«Ոսկեպացիներին նախապատրաստում են ադրբեջանցիներին դրկից լինելուն»․ Ոսկան Սարգսյան
9617:42
«Սրտիկը կմնա՞, թե՞ կփոխարինվի մատների որևէ այլ կոմբինացիայով․ սա է ինտրիգը»․ Հակոբ Բադալյան
8217:24
Պուտինը հրամայել է երեք օր չհարվածել Կիևին
13516:25
«Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու». #WSJ
13514:55