Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն ազատման դիմում է գրել

«5տվ.ամ»-ը գրում է. «Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել ու դուրս եկել աշխատանքից:
Լավատեղյակ աղբյուրը մեզ պատմեց, որ ի սկզբանե դատախազության ղեկավարությունը Գալստյանին ասել է, որ գործը անհեռանկար է, այն նախաքննության փուլում կկարճվի, և նա ստիպված չի լինի դատարանում հրապարակայնորեն պաշտպանել շինծու մեղադրանքը, ինչը դատախազությունում ևս ամոթալի բան են համարել: Բայց գործը ուղարկել են դատարան և Գալստյանին փաստի առաջ են կանգնեցրել՝ կա՛մ դիմում գրել ու գնալ, կա՛մ էլ գնալ դատարան, պաշտպանել ապօրինի մեղադրանքն ու մասնագիտական հանրության ու ժողովրդի աչքում հեղինակազրկվել, Գալստյանն էլ ընտրել է առաջին տարբերակը:
Մեր տեղեկություններով գործով հանրային մեղադրող է նշանակվել, ոչ ավել ոչ պակաս, գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը:
Մենք դատախազությունից փորձեցինք ճշտել այս տեղեկությունները, մասնավորապես Խաչատուր Գալստյանն այժմ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ:
Դատախազությունից հաստատեցին, որ Խաչատուր Գասլտյանը այլևս չի աշխատում, հեռացել է իր դիմումի հիման վրա, սակայն հավելեցին, որ հեռանալը կապված չէ Վեհափառի գործի հետ»։

«Երևանը պետք է արժանապատիվ լինի ամեն օր՝ առանց փոշու ու կեղտի»․ Նաիրի Սարգսյան
4015:30
«Ի՞նչ կկատարվի, եթե Ամուլսարի ստորերկրյա աղտոտված ջրերը Կեչուտի ջրամբարով լցվեն Սևան»․ Վահե Լոռենց
4015:24
Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
4615:12
«Քանի՞ զինվոր պետք է ինքնասպան լինի, որ Պապիկյան Սուրենն ու յուր ենթականները պաշտոնանկ արվեն»․ Դերենիկ Մալխասյան
4915:06
«Ձեր օրոք տղաները մահանում ու չեն հասնում տուն»․ Անուշ Միրզոյան
6214:48
«Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների»․ Գառնիկ Դանիելյան
5614:18
«Բանակում շունը տիրոջը չի ճանաչում»․ Սյուզի Բադոյան
6414:12
«Ամուլսարի հանքավայրի շահագործումը երկար տարիներ մտահոգությունների առարկա է»․ Ոսկան Սարգսյան
6314:06