«Ինչի՞ մասին է գրել, եթե ոչինչ չի եղել, ինքն էլ ոչինչ չի արել»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պարզ է թե ինչո՞ւ պաշտոնազրկվեց նախկիններից Արմեն Գրիգորյանը, նա մի փոքր առաջ է անցել իր կոմանդանտեից՝ գրելով մի բանի մասին, որտեղ ինքն իրականում դերակատար չի եղել։ Հեղափոխական Ֆրանսիայում նրան գիլյոտինով կքառատեին, բոլշևիկյան Ռուսատաստանում պատի տակ կսվինահարեին, իսկ Հիտլերյան Գերմանիայում օճառ կպատրաստեին։ Բայց Նիկոլը բավարարվեց չարաբաստիկ sms-ով։
Ավելին, եթե ինձ հիշողությունը չի դավաճանում, Դավիթ Սանասարյանն էր «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» «կրուժոկի» բրենդային խարիզմատիկ դեմքը, հոգևոր գուռուն, որին չնկատեցի տխրահչակ բրոշյուրի շնորհանդեսի հրավիրյալների շարքում։ Ըստ այդմ, երբ անգամ Դավիթը հայտնվեց իշխանական որոգայթների թակարդում, Արմեն Գրիգորյանը հրապարակավ լռեց և ինչ որ տեղ դավաճանեց իր «հեղափոխական» ընկերոջը՝ նախընտրելով պաշտոնը, ուրացման բթացնող և խավարապաշտ լռությունը։
Ես չեմ ուզում ծավալվել իշխանափոխությո՞ւն, թե հեղափոխություն հարցադրման լաբիրինթում, որովհետև մենք կրկին կանգնելու ենք դավադրապաշտական երկընտրանքների առաջ։ Ուղղակի Հայաստանում հեղափոխություն չի եղել, ոչ թե որ չեն եղել դրա նախադրյալները, այլ դրան չի հաջորդել որևէ արմատական կամ շրջադարձային փոփոխություն, և այն իբրև իշխանության փոխանցման իրողություն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մերժելուց և հետագա 8 տարում քաղաքակիրթ կերպով հավուր պատշաճի «հանդուրժելուց» բացի, ոչինչ չի արել։ Ինչո՞ւ, որովհետև․․․
Հայաստանը 2018 թվականից հետո պետք է թևակոխեր սոցիալական արդարության հաստատման, տնտեսական վերելքի և հանրային բարեկեցության փուլ, այլ ոչ թե 4-րդ հանրապետության վիլայեթացման շրջան։
Հ.Գ. Հիմա հարց է ծագում թե ինչի՞ մասին է գրել Արմեն Գրիգորիչը, եթե ոչինչ չի եղել, ինքն էլ ոչինչ չի արել, պարզ է՝ չարածի մասին, իսկ աշխատության սկզբնաղբյուրը «Հայկական ժամանա՞կն» է եղել»։

Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
255Երեկ, 17:42
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է»․ Տիգրան Աբրահամյան
118Երեկ, 16:48
«Քանի դեռ չունենք որակյալ էլիտաներ, մնացած ամեն հնարավորություն անիմաստ է»․ Արա Պողոսյան
133Երեկ, 16:36
«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
148Երեկ, 15:18
«Ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը»․ Արմեն Հովասափյան
120Երեկ, 14:30
«Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին»․ Թրամփ
230Երեկ, 14:00
Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները
124Երեկ, 13:24
«Պատերազմը եղել է Ալիևի կյանքի առաքելությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
113Երեկ, 13:12