«Թևանյանին զրկելով ազատությունից՝ փորձում են լռեցնել այն կարևորագույն հարցերը, որոնք հուզում են հազարավոր հայերի». Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անդրանիկ Թևանյանին շինծու, հորինովի գործով լռեցնելու փորձը բավական թանկ է արժենում բոլորիս համար, որովհետև այս քայլը միայն Թևանյանի դեմ ուղղված չէ։ Հորինովի գործով մարդուն ազատազրկելը հարված է Հայաստանի Հանրապետությանը, քաղաքական ազատություններին և յուրաքանչյուր քաղաքացու՝ ազատ խոսելու ու իր քաղաքական դիրքորոշումն արտահայտելու իրավունքին, էլ չեմ խոսում քաղաքական գործչի, առաջնորդի մասին։
Թևանյանին զրկելով ազատությունից՝ փորձում են լռեցնել այն կարևորագույն հարցերը, որոնք հուզում են հազարավոր հայերի, իսկ երբ իշխանությունը սկսում է վախենալ իրական ընդդիմադիր ձայնից, խոսքից, նշանակում է, որ խնդիրը պետության ժողովրդավարական հիմքերի մեջ է։
Եվ կարևոր է գիտակցել, որ Անդրանիկ Թևանյանի դեմ այս գործընթացը վաղը կարող է վերածվել ցանկացած և յուրաքանչյուր քաղաքացու դեմ կիրառվող գործիքի, ուստի այսօր հարցը միայն Անդրանիկ Թևանյանը չէ.
Հարցը Հայաստանի ապագան է
Հարցը մեր ազատություններն են
Հարցը մեր պետության լինելիությունն է»:

Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայում գտնվող TeNet տվյալների կենտրոնին
6711:36
Վլադիմիրում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնն ամբողջությամբ անջատվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
4711:18
«Բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
5011:06
«Դիզելի գործարքը տնտեսական պղպղջակ է՝ ամերիկացի ընտրողի աչքերին թոզ փչելու». Արեգ Սավգուլյան
5810:48
«7 լեռնազանգված և լեռնաշղթա երևում են 1 կետից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6210:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5708:18
«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
12003:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
20600:54