Բաքվում հավատարմագրված դիվանագետներն այցելել են Գանձասար. Հաջիևն այն նույնպես աղվանական է հռչակել

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր այցելել են Գանձասար:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դիվանագետներին պատմել են վանքի «պատմությունը»:
Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, որը հայտարարել է, թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են:
Հաջիևը խոսել է «աղվանական իշխան Հասան Ջալալի» կողմից Գանձասարի եկեղեցու հիմնադրման մասին, ապա պնդել, թե «օկուպացիայի տարիներին» երկու պատմական հուշարձանները «ռեստավրացիայի» անվան տակ արտաքին տարբեր միջամտությունների են ենթարկվել, ինչի արդյունքում խախտվել են նրանց ճարտարապետական իսկությունը և սկզբնական տեսքը»:
Իլհամ Ալիևի օգնականը վստահեցրել է, թե ադրբեջանական պետությունը նվիրված է պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանմանը, պաշտպանությանը և վերականգնմանը՝ անկախ դրանց ծագումից և կրոնական պատկանելիությունից, և որ այդ ոլորտում Ադրբեջանի փորձը «միջազգային ճանաչում է ձեռք բերել»:
«Մենք պատրաստ ենք այդ փորձը կիսել այլ երկրների հետ, այդ թվում՝ մեր հարևանների», - հայտարարել է Հաջիևը:
Ադրբեջանցի պաշտոնյան նաև «այդ հարցով կեղծ լուրեր և աղավաղված նարատիվներ տարածող լրատվամիջոցներին» կոչ է արել տեղում այցելել պատմական հուշարձաններ և իրականությունը տեսնել սեփական աչքերով:
«Տեսնել՝ նշանակում է հավատալ», - APA-ի փոխանցմամբ՝ պնդել է Հիքմեթ Հաջիևը:

Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով (լուսանկար)
4408:18
«Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա»․ Լիլիթ Գալստյան
11403:06
Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
142Երեկ, 23:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
137Երեկ, 22:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
147Երեկ, 17:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
152Երեկ, 16:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
139Երեկ, 15:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
164Երեկ, 15:18