Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Բուլդուզերով ուղղած ճանապարհ է, քանի՞ տարում ենք պլանավորում կառուցումը». Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Խուդաթյանին

«Բուլդուզերով ուղղած ճանապարհ է, քանի՞ տարում ենք պլանավորում կառուցումը». Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Խուդաթյանին
120
Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ., 11:36

Առաջարկվում է 4 մլրդ 69 մլն դրամ հատկացնել մի շարք ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, տեխնիկական և հեղինակային հսկողության նախագծերի ձեռքբերման աշխատանքներին, փորձաքննության ծառայությունների ձեռքբերման աշխատանքներին: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե որ ճանապարհների մասին է խոսքը։ Դրանց թվում են Գյումրիից մինչև ՀՀ սահման տանող 600 մ ճանապարհահատվածի հիմնանորոգումը, ինչպես նաև Ենոքավանից դեպի Կարմիրգյուղ և Ջուջևան տանող ճանապարհի հիմնանորոգումը։ Վերջինս գրունտային է, սակայն առաջին անգամ ասֆալտապատվելու է։

«Բուլդոզերով ուղղած ճանապարհ է, քանի՞ տարում ենք պլանավորում ավարտել կառուցումը»,- դիմելով Խուդաթյանին՝ հետաքրքրվեց Փաշինյանը։

«Մինչև 4 տարի ենք նախատեսել, բայց պետք է հաշվի առենք, որ և՛ աշխատանքի ծավալն է մեծ, և՛ ֆինանսական արժեքը, խոսքը 14, 7 միլիարդ դրամի պայմանագրի մասին է»,- պատասխանեց նախարարը՝ հավելելով, որ հնարավոր է այդ ճանապարհը շահագործման հանձնվի որոշակի փուլերով։

«Բուլդուզերով ուղղած ճանապարհ է, քանի՞ տարում ենք պլանավորում կառուցումը». Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Խուդաթյանին