«Հատուկ անդրադարձ չենք կատարել, որովհետև 44-օրյա պատերազմի մասին նոր բան ասելու չկա»․ Նիկոլ Փաշինյան

«Սեպտեմբերի 27-ին հատուկ անդրադարձ չենք կատարել, որովհետև 44-օրյա պատերազմի մասին նոր բան ասելու չկա»,- այսօր ճեպազրույցի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր է սահմանվել և այդ օրն է անդրադարձ կատարվում։
«Հանրային հեռուստատեսության հետ կապված՝ անպատեհություն կա, իհարկե։ Բայց պիտի հասկանանք՝ իսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել։ Այսօր էլ 44-օրյա պատերազմի օրերից մեկն է, ունեցել ենք բազմաթիվ զոհեր, ո՞նց վերաբերվենք։ Հետո գալու է նոյեմբերի 9-ը։ Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ։ Իսկ մնացած օրերի՞ն՝ ապրիլյան քառօրյայի օրերին, սեպտեմբերի 13-ին․․․ Պրոբլեմն այն է, որ մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի․ եթե մենք մեր պատմությանն առերեսվենք, հնարավոր է 365 օրերն էլ մեծ ողբերգություններով նշանավորված լինեն»,- նշել է Փաշինյանը։
Նա նաև ընդգծել է․ «44-օրյա պատերազմի մասին ուղերձ լինի, արդեն պետք է օգտագործվի այն բառապաշարը, որը բխում է օգոստոսի 8-ի քաղաքական տրամաբանությունից, հետո մեծ քննարկում է լինելու այն մասին, որ գրված չի Արցախ, գրված չի ագրեսիա, գրված չի ցեղասպանություն»։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
11516:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
13115:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
13115:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
8614:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
14814:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16112:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
11709:36