«Նիկոլ Փաշինյանը 30 արծաթ է առաջարկում քահանաներին». Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը 30 արծաթ է առաջարկում քահանաներին
Եկեղեցին կազմաքանդելու, Կաթողիկոսի գահին տիրանալու ու եկեղեցու ֆինանսները վերահսկելու համար Նիկոլ Փաշինյանը տարատեսակ հնարքներ է կիրառում։
Քահանաներին շահագրգռելու ու տիրադավների կողմը թեքելու համար սկսել է խոսել նրանց սոցիալական երաշխիքների մեխանիզմ ներդնելու, եկամտահարկ վերադարձնելու, աշխատանքային ստաժի, սոցիալական կրեդիտների և այլնի մասին։ Իսկ դրա համար պետք է, որ իշխանությունը կոշտ հարկային քաղաքականություն կիրառի ամբողջ եկեղեցու նկատմամբ։ Կարող են հասնել ընդհուպ մինչև կնունքների, պսակների ու թաղման արարողությունների համար տրվող գումարները ՀԴՄ-ներով գանձելուն։ Այն, որ քահանաները պետք է սոցիալական պաշտպանվածություն ունենան, դրա հետ որևէ մեկը չի վիճում։
Սակայն Նիկոլ Փաշինյանի նպատակը բոլորովին այլ է, քան քահանաների բարեկեցության մասին մտածելը։ Նա քահանայաց դասին ինչ-որ կասկածելի բարելավումներ առաջարկելով՝ 30 արծաթով փորձում է «Տրոյական ձի» սարքել եկեղեցի ներխուժելու, վերահսկելու ու կազմաքանդելու համար։ Այլապես, ինչու է Նիկոլ Փաշինյանը քահանաների մասին հիշել ու կոկորդիլոսի արցունքներ է թափում եկեղեցու դեմ կազմակերպած լայնամասշտաբ հարձակումների ֆոնին։ «30 արծաթով», ըստ էության, Նիկոլ Փաշինյանը փորձում է հենց հոգևորականների ներսում լեգիտիմություն տալ իր հարձակումներին՝ պատրանք ստեղծելով, թե եկեղեցու ներսից է հասունացել «բարեփոխումների» պահանջը»։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12