Մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզը մարզպետ չունի, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո պատգամավոր դարձավ և խորհրդարան մտավ։ Չնայած այս ընթացքում բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի նշանակվել։ Նիկոլ Փաշինյանն ինչպես արտաքին քաղաքական հարցերում է փակուղի մտել, այնպես էլ ներքաղաքական հարցերում մեծ դժվարություններ ունի: Նրա համար գերկարեւոր է Ծառուկյանի մարզը «վերցնելը», ինչպես նրա բիզնեսները խլեց:
Ուստի Կոտայքի մարզպետի, Աբովյանի համայնքապետի հարցում չի կարող տանուլ տալ, իսկ դեկտեմբերի 13-ին Աբովյանում ՏԻՄ ընտրություններ են կայանալու: Հնարավոր է մինչ այդ մարզպետ չնշանակվի, որպեսզի ընտրության պատասխանատվությունը մեկ մարդու ուսերին չընկնի, ինչպես դրվել է մյուս բոլոր մարզերում։ Հրահանգել է, որ ողջ թիմը պետք է Կոտայքում աշխատի, որ մարզն ու խոշորացված համայնքը ձեռքներից չգնան:
Ըստ այդմ էլ, անասելի մեծ ճնշումներ են գործադրվում Աբովյանի գործող քաղաքապետ Էդուարդ Բաբայանի նկատմամբ, որ նա չառաջադրվի»:

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12