Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Զինվորական ծառայության ժամկետը 2 տարուց մեկուկես դարձնելուց հետո զինվորների թվակազմի ճեղքվածքը փակելու նպատակով պաշտպանական գերատեսչությունում խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը:
Մեր աղբյուրներն ասում են, որ սահմանված չափորոշիչներն այլեւս երկրորդ պլան են մղվել՝ ծառայության են ընդունում առանց բացառության բոլորին, անգամ նրանց, ովքեր ակնհայտ չեն համապատասխանում ծրագրի պահանջներին, կամ նրանց, ովքեր անբարեխիղճ ծառայության համար ժամանակին հեռացվել են ծառայությունից: Եվ ոմանք նաև սրանով են բացատրում բանակում վերջին շրջանում խաղաղ պայմաններում արձանագրված միջադեպերի աճը: Դրան գումարած՝ պատշաճ վերահսկողություն էլ չկա, և բանակը, ինչպես մեր աղբյուրն է բնորոշում, դարձել է փողոց, որտեղ ինչ կարգի մարդ ասես, որ չկա, ինչպես նաև՝ չկա պատշաճ հսկողություն»:

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12