«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «2018-ի բոլոր օրերն էին երկիրը քանդելու մասին, իսկ հոկտեմբերի 2-ը՝ հատուկ կարգով։ Էդ օրը բացահայտ, անամոթ հարձակում տեղի ունեցավ երկրի Ազգային Ժողովի վրա։ Փողոցներից եկած ՀԿ-ները, անհասկանալի ծագման արարածներ ներխուժեեցին խորհրդարանի շենք, ռուպրներով, հայհոյանքով, լկտիությամբ ներխուժեցին պատգամավորների աշխատասենյակներ, փնթի փռվեցին միջանցքներում եւ ԱԺ այգում, հայհոյանքով, սուլոցով երկրի խորհրդարանը վերածեցին քուչի բազարի։ Արդյունքում մեծամասնություն ունեցող խորհրդարանական ուժը ճնշումների տակ ցրվեց։
Այս զզվելի, աններելի, հակասահմանադրական, հակաօրինական ամբողջ աղմուկը իրենց դեմոկրատ և լիբերալ համարող ուժերը «չլսեցին», անհաղորդ մնացին, ծպտուն չհանեցին, շատերը անթաքույց ուրախացան, այդպիսով մասնակիցն ու մեղավորը, պատասխանատուն դառնալով ավերածությունների նոր թափին։ Էլ չեմ խոսում դեսպանատների և միջազգային իբր դեմոկրատ կառույցների մասին, ձկան պես լուռ էին։ Դրանից հետո ամեն բան դարձավ ավելի տեսանելի, քայլիստները՝ ավելի լկտի, երկիրը մտավ սեւ շրջան եւ ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից։
հ․գ․ Ամենևին չեմ ուզում անձնավորել, բայց ասեմ այդ չարաբաստիկ գիշերը ինձ հետ պատահած միջադեպի մասին։ ԱԺ միջանցքներում շատ կասկածելի դեմքեր էին լցվել, անգամ մթի մեջ փորձում էին հարձակվել, ես մենակ էի ու երբ մի կերպ դուրս եկա երկրորդ հարկի միջանցքի քիչ թե շատ լուսավոր հատված, տեսա ՊՊԾ աշխատակցի, ոչ շարքային, ես բողոքեցի, ասելով՝ վերահսկեք իրավիճակը, մարդը անցավ այնպես, կարծես ո՛չ լսել էր, ո՛չ տեսել, Լյուքսեմբուրգյան այգում խաղաղ զբոսանքի էր դուրս եկել»:

«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
3100:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
3900:06
«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան
41Երեկ, 23:54
Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ
77Երեկ, 23:30
«Պետականաշինությունը չի կարող հենվել էմոցիոնալ մանիպուլյացիաների վրա»․ Մհեր Մելքոնյան
45Երեկ, 23:12
«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
57Երեկ, 22:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
68Երեկ, 22:00
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Աղոթքի նախաճաշ» միջոցառման պաշտոնական ընթրիքի ժամանակ (տեսանյութ)
83Երեկ, 21:06