«Սրանք առաջիկա օրերին մի այնպիսի «օպերացիա» կկազմակերպեն, որ բոլորն արագ կմոռանան կատարվածը»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փորձենք ավելի հստակ ու համակցված հասկանալ, թե իրականում ինչ տեղի ունեցավ նախօրեին և ուր է մեզ տանում նիկոլական «խաղաղություն» կոչվածը։
Ըստ էության՝ զինված ադրբեջանցին մտել է ՀՀ սուվերեն տարածք, ինչը այլ կերպ, քան դիվերսիոն գործողություն, դժվար է որակել։ Բացի դրանից, ինչպես փաստում են տարբեր հայտարարություններն ու մեկնաբանությունները, ադրբեջանցին ՀՀ տարածքում է եղել մի քանի օր։
Այստեղից էլ հաջորդ կարևոր հարցը՝ ինչպե՞ս է նա կարողացել անցնել «հսկվող» սահմանը, անխոչընդոտ հասնել տվյալ հատված և այնտեղ հանգիստ շարժվել։ Այն դեպքում, երբ Հայաստանում հյուսիսկորեական ռեժիմ կառուցած իշխանությունը ամեն օր հպարտորեն պարծենում է իր «անվտանգության» համակարգով՝ ու «զորավար» Սուրիկի և մյուսների կատարմամբ խնդալու տեսանյութեր տարածում:
Իրականում Նիկոլի իշխանության ողջ մերկությունն ու պերճանքը պարփակված են Շաքիի համայնքապետի երեկվա բարբաջանքում։ Մարդը շատ պարզ ու հանգամանորեն մեկնաբանում էր կատարվածը՝ ընդհուպ կասկածի տակ դնելով անգամ դրա՝ ադրբեջանցի լինելու հանգամանքը. «Դե, կարող ա պարսիկ ա, ի՞նչ իմանանք»։
Այսինքն՝ հնարավորինս այնպիսի ձևակերպումներ, որոնք չեն «վնասի խաղաղության գործընթացին»։
Ավելին՝ եթե սրան էլ հավելենք իշխանության մեկ այլ ներկայացուցչի պնդումը, թե «եթե անգամ ադրբեջանցիները կրակեն, մենք չենք պատասխանելու, այդպես կվնասենք խաղաղությանը», ապա արդեն պարզ է, թե ինչ տրամաբանությամբ է կառուցվում այս «խաղաղությունը»։
Ի վերջո, հարցը պարզ է․ եթե զինված ադրբեջանցին կարող է մտնել ՀՀ տարածք, օրերով մնալ այնտեղ, իսկ իշխանության առաջին արձագանքը նրան չեզոքացնելու կամ պատասխան տալու փոխարեն «խաղաղությանը չվնասելու» մասին մտածելն է, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ո՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը, Հայաստանի՞, թե՞ այն խաղաղության պատրանքի, որի համար պատրաստ է ամեն անգամ Հայաստանի շահը մի կողմ դնել։
Պարզ տրամաբանությունն ու նախորդ փորձերը հաստատում են այն կասկածները, որ սրանք շատ գերարագ ձևով դիվերսանտին կարտահանձնեն իրենց բարեկամներին, ավելին, առաջիկա օրերին էլ մի այնպիսի «օպերացիա» կկազմակերպեն, որ բոլորը շատ արագ կմոռանան կատարվածը»:

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12