«Նույնն է, որ սերիական մարդասպանը հումանիզմի դասախոսություններով հանդես գա»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանգետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաջիևը կոչ է անում Հայաստանի կառավարությանը «ակտիվորեն աշխատել հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ»։ Նա նաև ասել է, որ «հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրություններ․․․»։
Սա ասում է մի պաշտոնյա, ում բռնապետ ղեկավարը Հայաստանի տարածքը կոչում է զավթողական անունով, ով մի ողջ սերունդ է կրթում Ադրբեջանում՝ սովորեցնելով, որ իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իրենց «պատմական հողն է»։ Սա անում է առանց որևէ գիտական հիմնավորման և փաստի։ Զուտ, որովհետև ուզում է ագրեսիվ սերունդ ստանալ՝ ընդդեմ Հայաստանի։
Փաստորեն, մինչ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստում է իր սերնդին զավթողական նպատակների ու պատերազմի համար, ՀՀ կառավարությանը կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու ու անհիշողության զանգված դարձնելու գործընթացը, քանի որ դա էականորեն կհեշտացնի Ադրբեջանի զավթողական ծրագրերի իրագործումը։
Հաջիևը լավ կանի՝ երկար մտածի նման խորհուրդներ տալուց առաջ, որովհետև դա նույնն է, որ սերիական մարդասպանը հումանիզմի դասախոսություններով հանդես գա․․․»։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12