«Վաղուց նրանք հանգիստ մտնում են Հայաստան ու ելնում»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էլ չեմ դիմանում։ Հա ասում եմ լռեմ, լռեմ ...
Վերջին դեպքի հետ կապված. ադրբեջանցու ներխուժումն ու Սիսիանի Շաքի բնակավայրում տեղի ունեցածը․ մարդիկ համացանցում այնպես են զարմանում, որ տեսեք ադրբեջանցին, կամ ադրբեջանցիները ներթափանցում են Հայաստանի տարածք, ոչ մի խոչընդոտ չունենալով սահմանին։
Եկել եմ ասեմ, որ մենք 2020 և 2023 թվականից հետո ձեր պատկերացրած ո՛չ սահմանն ունենք, ո՛չ էլ շփման գոտի։
Որպես ականատես եմ ասում։ Վաղուց ոչ մեկը նախ հստակ տեղեկություն ու առավել ևս պատկերացում չունի, թե ադրբեջանցիները որքան են Արցախը նվեր ստանալուց հետո առաջացել Հայաստանի «սուվերեն» տարածք։
Իսկ սահման պահող զինվորը իրականում ադրբեջանցու թիրախում է ամենուրեք, քանի որ իրենց է անցել բարձունքներն ու շահեկան դիրքերը։
Այսինքն՝ իրականում մենք ադրբեջանցիների, նրանց զինյալների դեմ, չունենք ո՛չ գծված ու պաշտպանված սահման, ո՛չ էլ եղած չսահմանի վերահսկում։ Վաղուց նրանք հանգիստ մտնում ու ելնում են Հայաստան։
Ձեր զարմանալն ու բորբոքվելը մանկամտության աստիճանի է։ Քնեք, քնեք ու ասեք, թե դուք նոր իմացաք»։

«Երևանի քաղաքապետարանը չունի կայանման կանոնների վերահսկման առանձին ծառայություն». Պեդրո Զարոկյան
4000:54
«Երկրի թիվ մեկ մարդը հայրենիքի պաշտպանն է». Տիգրան Աբրահամյան
4900:42
Թրամփն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին՝ 5 օրվա պաշտոնավարումից հետո
15700:00
«Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է ադրբեջանական սեպ մխրճել Հայաստանի տարածքում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
66Երեկ, 23:48
«Հասկացնում են, որ այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը». Սուրեն Սուրենյանց
56Երեկ, 23:42
«Ովքե՞ր են Աննա Վարդապետյանին զանգողները». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
59Երեկ, 23:30
Երևանում բանակցություններ են վարել Իրանի նախագահն ու Վրաստանի վարչապետը
57Երեկ, 23:18
«Բավական է, որ կառավարումն անցնի համայնքին, ու լինում է արտակարգ իրավիճակ». Հակոբ Բադալյան
64Երեկ, 23:12