Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչ․ «Հրապարակ»

«Հրապարակը» հայտնում է․ «Ամիսներ առաջ գրել էինք, որ Քննչական կոմիտեն ձերբակալել է «օրենքով գող» եզդի Ջնդի Ամարյանին՝ Ջնդիին, և միջնորդություն է ներկայացրել նրան կալանավորելու վերաբերյալ։ Սակայն դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել էր միջնորդությունը՝ Ամարյանին ազատ արձակելով դատարանի դահլիճից և նրա նկատմամբ տնային կալանք կիրառելով։
Գործը ներկայումս քննվում է դատավոր Սաթենիկ Անդրեասյանի վարույթում։ Վերջինս առավել հայտնի է ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի քրեական գործով, որի շրջանակում նրան մեղավոր է ճանաչել։ Հատկանշական է, որ Ղազարյանին՝ քաղաքական քննադատության համար դատող դատավորը մեղմացրել է «օրենքով գող» Ամարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները. վերացրել է անգամ բացակայելու արգելքը՝ որպես խափանման միջոց թողնելով միայն գրավը։
Հիշեցնենք, որ Ամարյանը ձերբակալվել էր «գողական» կարգավիճակը պահպանելու և այդ քրեական ենթամշակույթին հարելու մեղադրանքով»։

Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին՝ ոչ․ «Հրապարակ»
2809:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5208:18
«Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում». Արման Մելիքյան
13100:00
Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
148Երեկ, 23:06
«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան
132Երեկ, 22:43
«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում»․ Նիկոլ Փաշինյան
141Երեկ, 22:36
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
108Երեկ, 21:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
235Երեկ, 20:19