«Ֆուտբոլն աստիճանաբար նետվում է «բախտներս չբերեցի» դաշտ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեսբուքյան գրառումը․ «Հայաստանի հավաքականը դարձյալ պարտվեց՝ Կիպրոսին։ Ու դարձյալ մարզիչն ասում է, թե՝ արժանի չէինք պարտության, բայց․․․
Ծանր է Եղիշե Մելիքյանի դրությունը։ Ընդ որում ծանր է ոչ հիմա։ Ծանր է մարզիչ նշանակվելուց ի վեր։ Որովհետև մինչև հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելը նա Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության գլխավոր ընդդիմախոսներից էր և անգամ՝ մեղադրողներից։ Ու հանկարծ՝ պայմանավորվում է և նշանակվում մարզիչ, ասելով, թե տարաձայնությունները մի կողմ է դնում հանուն հավաքականի։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում։ Տեղի է ունենում երեսպաշտության և անսկզբունքայնության մի դրսևորում, կամա, թե ակամա։ Չեմ կասկածում, որ Մելիքյանը գնացել է այդ քայլին հանուն հավաքականի։ Չեմ մերժում այդ կանխավարկածը։ Բայց կա էներգետիկա՝ ցանկացած գործողության շուրջ կա էներգետիկա, կամ այլ կերպ ասած՝ կարմա կա, կա կարմա։
Չի կարող սկզբունքային հաջողության բերել մի աշխատանք, որը մեկնարկել է անսկզբունքային էներգետիկայով։ Դա վերաբերում է թերևս ցանկացած ոլորտի։
Այլապես, միշտ հնարավոր է ամեն նախախաղային ասուլիսից առաջ՝ «գնալ պատերազմ», և ամեն հետխաղյա ասուլիսում հայտարարել, թե «արժանի չէինք պարտության»։
Շատ էական է հիշել, որ այս պատմությունը չի սկսում առանձին վերցրած խաղից առաջ։ Այս պատմությունը սկսում է նշանակումից։ Իսկ նշանակման տրամաբանությունը, որ հիշատակեցի, մեղմ ասած «բաց» է պահում հարցը, թե ինչի՞ է պատմությունն արժանի։
Ասածս գուցե ստացվում է էմոցիոնալ։ Ի վերջո շատերը կասեն, թե դրանից առաջ էլ այլ տրամաբանությամբ նշանակումներ են եղել, և ի՞նչ՝ դարձյալ չի եղել արդյունք։
Բայց հարցն արդյունքը չէ։ Հարցն այն է, որ ֆուտբոլը աստիճանաբար նետվում է «բախտներս չբերեցի» դաշտ։ Այդժամ գուցե հարկ է հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել որևէ «բախտ բացողի՞»»։

«Ֆուտբոլն աստիճանաբար նետվում է «բախտներս չբերեցի» դաշտ»․ Հակոբ Բադալյան
5016:36
«Բոլոր ոլորտներում համակարգային ճգնաժամ է, ֆուտբոլում ո՞նց կարող են հաղթանակներ լինել»․ Ոսկան Սարգսյան
6514:06
«Հորդորում եմ թե՛ պետությանը և թե՛ պատասխանատու մասնագետներին՝ սթափվել»․ Լևոն Պաչաջյան
8511:24
«Պետք է գտնենք մեր ֆուտբոլային ձախողումների հիմքերը»․ Թաթուլ Հակոբյան
9410:42
ՈւԵՖԱ-ի հումորային անդրադարձը Եղիշե Մելիքյանի՝ գոլերը տոնելու շարժումներին
34201.10.2026, 00:42
Կրիշտիանու Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ճամբարը
86801.10.2026, 00:00
«Իսկ ՀՀ իշխանությունները մեղադրյալի աթոռին են դրել դպրոցական շախմատի հայկական մոդելի կնքահորը»․ Ռուբեն Մելիքյան
34130.09.2026, 13:42
«Հայաստանում ֆուտբոլը պետք է դրվի գերազանցապես մասնագիտական-գիտական հիմքի վրա»․ Հակոբ Բադալյան
44429.09.2026, 10:36