Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
74
Այսօր, 20:42

Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Այսօր օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի կյանքում հերթական կարևոր ու գեղեցիկ օրն է:
Այսօր Արթուրի հարսանեկան արարողությունն է:
Հայկական ըմբշամարտի լեգենդին մաղթում ենք անսահման սեր, ընտանեկան ջերմություն, երջանկություն և երկար տարիների համատեղ ու ներդաշնակ կյանք:
Թող կյանքի այս նոր ճանապարհին հաղթանակները միշտ ուղեկցեն քեզ, իսկ ամենամեծ պարգևը լինի սիրով ու երջանկությամբ լի ընտանիքը:
Գորգի վրա դու նվաճել ես աշխարհի ամենակարևոր տիտղոսները, իսկ այսօր սկսում ես քո կյանքի ամենագեղեցիկ՝ երջանկության ճանապարհը:
Շնորհավորում ենք, Լեգե՛նդ»: