«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աղքատների դիմումները մերժում են, իրենք պետբյուջեի միլիոնավոր դրամներով՝ ինքնապարգևատրվում․
Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցների պարգևատրման համար 2026թ․ պետական բյուջեով նախատեսված է 42 միլիոն 515 հազար 900դրամ, իսկ աշխատակազմի քաղաքացիական ծառայողների պարգևատրման համար՝ 23 միլիոն 36 հազար 500 դրամ։ 2026 թվականին մարզի սոցիալապես անապահովներին մարզպետի աշխատակազմի միջոցով պետբյուջեից տրվող ֆինանսական աջակցության համար նախատեսված է 59 միլիոն 833 հազար 800 դրամ: Ստացվում է, որ մարզպետի աշխատակազմի 66 աշխատակիցները՝ պետական և քաղաքացիական ծառայողները, ովքեր համեմատաբար բարձր աշխատավարձ են ստանում, աշխատավարձից զատ այս տարի պետբյուջեից ստացել ու ստանալու են 65 միլիոն 883 հազար 400 դրամ պարգևավճար, իսկ մարզի սոցիալապես անապահովներին տրվել ու տրվելու է ընդամենը 59 միլիոն 833 հազար 800 դրամ դրամ ֆինանսական օգնություն։ Մարզպետի աշխատակազմին հարցում եմ արել «Սեպտեմբերի 11-ի դրությամբ, 2026 թվականի ընթացիկ ժամանակաընթացքում մարզի սոցիալապես անապահովներից, դրամական օգնության համար Տավուշի մարզպետի աշխատակազմում քանի՞ դիմում է եղել, դրանից քանի՞սն է է մերժվել, որո՞նք են եղել մերժման պատճառները»։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Սույն թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ մարզպետի աշխատակազմ դիմել է 479 քաղաքացի։ Դրամական օգունթյան դիմումներից մերժվել է 41 քաղաքացու։ Մերժումների պատճառներն են՝ նույն քաղաքացու կողմից հաճախակի դիմում ներկայացնելը, նայած կարգավիճակին՝ ընտանեկան նպաստ ստանալը, մարզպետարանի իրավասությունից դուրս՝ ոչ սոցիալական ու հրատապության խնդիրների լուծման, ուսման վճարների համար դիմելը և այլ իրավիճակների դեպքում»։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
7309:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
13402:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
13201:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
13000:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
130Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
120Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
120Երեկ, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
104Երեկ, 22:54