«Անհրաժեշտ է սահմանամերձ բնակավայրերի ցանկում ներառել ևս մի քանիսը»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սահմանային անվտանգության ժամանակ մենք միշտ խոսում ենք սահմանամերձ բնակավայրերի մասին։ Ավելի քան տասը տարի է, գործում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենք, որը տարածվում է 82 բնակավայրի վրա։ Այդ բնակավայրերում գործում են մի շարք արտոնություններ։
Ընդ որում, արցախյան վերջին պատերազմից հետո այդ բնակավայրերի թիվը դարձել է 82 ։
Իսկ հիմա ամենակարևորը՝ պարզվում է, որ Սիսիան համայնքի Շաքի գյուղն այդ ցանկում չկա։ Այսինքն, ադրբեջանցի զինվորը հասել է ոչ թե սահմանամերձ, այլ Հայաստանի սովորական մի գյուղ։
Իրականում Շաքին բավական հեռու էր Հայաստանի սահմանից 2020թ-ին, իսկ հիմա «սահմանն» ավելի է մոտեցել Շաքիին՝ այն դարձնելով սահմանամերձ։
Այդպիսով, անհրաժեշտ է կրկին վերանայել սահմանամերձ բնակավայրերի ցանկը՝ ներառելով իրական անվտանգային ռիսկեր պարունակող ևս մի քանի բնակավայր»։

«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
1215:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
4815:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
7014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6314:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
7414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
7713:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
8013:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
8413:00