«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան

179
Կիրակի, 04 հոկտեմբերի, 2026 թ., 00:18
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե ադրբեջանցի զինվորին, սահմանն անօրինական կերպով հատելու դեպքով քրեական պատասխանատվության չենթարկեն, ապա կարելի է հետևություն անել, որ Հայաստանի Հանրապետությունը չգիտի, թե որտեղով է անցնում սահմանը, այսինքն՝ չի ընդունում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գոյություն ունի։
Եթե չդատի զինված սահմանախախտին, ապա առաջանում է հարց, թե ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի դիրքորոշումների միջև ինչ տարբերություն կա, եթե Ջերմուկի ընդհարման ժամանակ սահմանի գոյության խնդիր էր առաջացել։
Եվս մեկ հռետորական հարց. ապագայում, ռուս սահմանապահների հեռանալուց հետո, այս ձևո՞վ են պահելու թուրք-հայկական սահմանը, երբ սահմանը հեշտությամբ հատող զինված քրդերին հետապնդող զինված թուրք հատուկ ջոկատայինները ներթափանցեն»։
Աղբյուրը` Ստեփան Դանիելյան

«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
1215:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
4815:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
7014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6314:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
7414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
7713:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
8013:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
8413:00