«Թշնամու ներթափանցումը ևս մեկ անգամ բացահայտեց՝ մեր հասարակությունը բաժանվել է իրար ատող հատվածների»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամու զինվորի ներթափանցումը ՀՀ տարածք, ՀՀ քաղաքացու վրա հարձակումը և զինված թշնամու վնասազերծումը ևս մեկ հանգամանք բացահայտեցին.
որպես հասարակություն մենք աստիճանաբար բաժանվել ենք իրար ատող, իրար նկատմամբ թշնամաբար տրամադրված հատվածների։ Մի հատվածը անգամ պատրաստ է արտաքին թշնամու հետ համագործակցել հակառակ ճամբարի դեմ պայքարում։
Արդեն երկու օր է, մի հատվածը հնարում է ամեն ինչ, որպեսզի արդարացնի կամ մեղմացնի թշնամու զինվորին։ Սա լուրջ հոգեբանական խնդիր է, որը հենց կոլաբորացիոնիստական (թշնամու հետ համագործակցողների) հակվածության առաջին ու ամենամեծ ինդիկատորն է։
Թեպետ այս պահին սրանք իշխանության հետ նույն ճամբարում են, սակայն այս թևի մեծացումը ապագայում անվերահսկելի կդառնա անգամ իշխանության համար, ու մի օր էլ Ալիևը կխոսի, ինչպես Ֆրանկոն Իսպանիայում».

«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
1215:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
4815:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
7014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6314:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
7414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
7713:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
8013:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
8413:00