«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «24Նյուզ»-ի հետ զրույցում անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին և ռևանշիստական նկրտումներ ունենալու մեջ մեղադրանքներին, ընդգծեց․ «Հաջի՛և, Հայաստանում բոլորը Նիկոլ Փաշինյան չեն, կան սեփական ազգային արժանապատվությունը կրողներ ու դա պաշտպանել ցանկացողներ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ ամենի դեմը չի կարողանալու առնել, որովհետև դա մեկը- երկուսը չեն, դա հայ ժողովուրդն է․․․ Դուք չեք կարող ամբողջ հայ ժողովրդին բանտարկել, գուցե մի քանիսին բանտարկի Փաշինյանը, բայց բոլորին չի կարող։ Դուք չեք կարող մտնել մեր ուղեղն ու ջնջել հիշողությունը և մեր հայ լինելու ընկալումը։ Եթե դուք մեզ ռևանշիստ եք համարում, որովհետև մենք հայ ենք և ունենք արժանապատվություն և հիշում ենք մեր պատմությունը․․․, չեք կարող բոլորիս ձերբակալել, Բաքու տանել․․․»։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի ընդդիմությունն ուզում է եղածը պահել, նոր՝ միակողմանի զիջումների չգնալ և դուռ չփակել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության վրա։

«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
1215:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
4815:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
7014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6314:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
7414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
7713:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
8013:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
8413:00