«Սիսիանում տեղի ունեցած ցավալի դեպքի թիվ մեկ մեղավորները ՀՀ ԱԱԾ-ն և Շաքիի գյուղապետն են». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիսիանում տեղի ունեցած ցավալի դեպքի և հայ կնոջ, նրա երեխայի վիրավորվելու թիվ մեկ մեղավորները ՀՀ ԱԱԾ -ն և Շաքիի գյուղապետն են։
ԱԱԾ -ն մեղավոր է, որ չի հայտարարել թշնամու զինվոր(ներ)ի ներթափանցման մասին և անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել դիվերսանտ(ներ)ին արագ հայտնաբերելու համար, ինչի հետևանքով նա (նրանք) մոտ 20 կմ խորացել են երկրի ներս։
Շաքիի գյուղապետը մեղավոր է, քանի որ իմացել է թշնամու զինվոր(ներ)ի ներթափանցման մասին, իմացել է, որ նա (նրանք) կարող են լինել հենց իրենց գյուղում, բայց թաքցրել է այդ լուրը ու զգոն չի պահել գյուղի բնակիչներին։
Եթե մարդիկ զգուշացված լինեին, երեխաները չէին մտնի տուն՝ տեսնելով կոտրված դարպասի դուռը, այլ անմիջապես կզգուշացնեին իրենց ծնողներին կամ ոստիկանությանը։
Հետևաբար, Շաքիի բնակիչները պիտի իմանան, որ իրենց համագյուղացի կնոջ ու երեխաների վիրավորվելու ամենամեծ մեղավորը հենց գյուղապետն է իր անպատասխանատու վարքագծով»:

ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
3815:18
«Մարդու արժանապատվությունը չի դադարում գործել քրեակատարողական հիմնարկի դարպասներից ներս»․ Մհեր Մելքոնյան
5214:42
«Նոր ծրագիր է իջեցված»․ Սաթիկ Սեյրանյան
6214:24
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
7713:42
ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8500 չվերթ
14912:43
Պուտինը բլոգեր Լերչեկին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել
16712:00
«Մեկնում ենք հարավ-արևելյան Ասիա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11111:12
Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին՝ ոչ․ «Հրապարակ»
10909:24