«Մենք հատում ենք անդարձելիության կետը». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն մի քանի օր է բոլորը խոսում են Սիսիան համայնքի Շաքի գյուղում ադրբեջանցի սահմանախախտ զինվորի մասնակցությամբ միջադեպի մասին ու անկեղծորեն զարմանում, որ զինվորը կարողացել է անցնել մոտ 20 կմ հայկական տարածքով։ Չի հանդիպել հովիվների, որովհետև անասնագլխաքանակի կատաստրոֆիկ անկում ունենք, ինչի արդյունքում արոտավայրերում հոտեր հազվադեպ կարող եք հանդիպել, հեռագնա արոտներում նախկինում եղած ֆերմաներ այլևս չկան։ Դիզելային վառելիքի մեկ լիտրը 700 դրամից ավելի է, ինչի պարագայում հատուկենտ գյուղացիներ են հացահատիկային կուլտուրաների ցանք իրականացնում Մ֊2 միջպետական մայրուղու հարակից գոտուց դուրս։ Մեր ավագ սերունդը, կարծում եմ, դեռ հիշում է, թե ինչպիսի աշխատանքային եռուզեռ էր լինում Սիսիանի արոտավայրերում և դաշտերում այս ամիսներին... Սիսիան համայնքում 17 գյուղական դպրոցների փակման որոշումը ընդամենը հետևանք էր՝ մեր գյուղերի մեծ մասը վաղուց արդեն ուրվական, մեռած կամ մեռնող գյուղեր են։ Այդ գյուղերի փողոցներում հազվադեպ կտեսնեք մարդկանց, չեք լսի երեխաների խաղի ձայնը։ Սա է այն իրականությունը, որի մասին խոսելը կնշանակի բողոքել օրվա իշխանության դեմ։ Ու ոչ մեկ չի տեսնում կամ չի ուզում տեսնել, որ մենք հատում ենք անդարձելիության կետը, որից անդին... Չեմ ուզում փչացնել ձեր տրամադրությունը, գիտեմ, որ հոգնել եք իմ նմաններից»:

ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
3815:18
«Մարդու արժանապատվությունը չի դադարում գործել քրեակատարողական հիմնարկի դարպասներից ներս»․ Մհեր Մելքոնյան
5214:42
«Նոր ծրագիր է իջեցված»․ Սաթիկ Սեյրանյան
6214:24
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
7713:42
ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8500 չվերթ
14912:43
Պուտինը բլոգեր Լերչեկին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել
16712:00
«Մեկնում ենք հարավ-արևելյան Ասիա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11111:12
Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին՝ ոչ․ «Հրապարակ»
10909:24