«Ում է ձեռնտու նման իրավիճակը». Մանուել Մանուկյան

Քաղաքական ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամենայն պատասխանատվությամբ, առանց որևէ քաղաքական կամ անձնական հարցից դրդված և ամենայն անկեղծությամբ եմ ասում։
Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորված պահելով, իմ համոզմամբ, շատ ավելի մեծ վնաս է հասցնում ցանկացած հասարակ հայ քաղաքացու, ցանկացած հայ մարդու։
Ես համոզված եմ՝ Քոչարյանը Ալիևի համար Հայաստանի ամենամեծ քաղաքական վտանգներից մեկն է։ Եվ երբ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահը, ով իր քաղաքական ամբողջ գործունեությամբ կապված է Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերի հետ, գտնվում է կալանքի տակ՝ դա կարող է Ադրբեջանի համար ստեղծել լրացուցիչ վստահություն ու սադրիչ քայլերի գնալու հնարավորություն։
Ես չեմ ասում սա անձնական համակրանքից կամ քաղաքական շահից ելնելով։ Ես ասում եմ՝ որպես հայ մարդ, որպես պատերազմի մասնակից և որպես մարդ, որի համար Հայաստանի ու Արցախի անվտանգությունը վեր է ցանկացած անձնական կամ քաղաքական հաշվարկից։
Իսկ ադրբեջանցի զինվորի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու դեպքը նույնպես, իմ կարծիքով, պետք է դիտարկել այս ընդհանուր անվտանգային իրավիճակի համատեքստում։
Թե կոնկրետ ինչ կապ կա այդ դեպքի և որևէ քաղաքական որոշման միջև, դա դուք հասկացեք։
Մի բան ակնհայտ է․ երբ մեր երկրում ներքաղաքական պայքարը հասնում է այն աստիճանի, որ անվտանգության և պատերազմի փորձ ունեցող մարդկանց մեկուսացնում են, իսկ արտաքին թշնամին շարունակում է սադրել ու փորձարկել մեր սահմանները, մենք իրավունք չունենք չմտածելու՝ ում է ձեռնտու նման իրավիճակը»։

«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
4914:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
5114:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
6414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
6913:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
7413:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
7713:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
8712:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
8412:12