Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան

«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
26
Այսօր, 09:00

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա էլ սկսեցինք քաղաքական ռեալիզմից խոսել, բայց լավ կլինի, որ նախքան ռեալիզմի մասին խոսելը, կամ realpolitik տերմինը կիրառելը կարդաք առնվազն երեք հեղինակների՝ Հանս Մորգենթաու (դասական ռեալիզմ), Քենեթ Ուոլթս (նեոռեալիզմ), Միրշայմեր (հարձակողական (Offensive) ռեալիզմ):
Իհարկե, ռեալիզմի դպրոցի հսկայական գրականություն կա, բայց գոնե այս երեք հեղինակներին կարդացեք, որպեսզի ձեր պատկերացրած ռեալիզմը գոնե մոտենա իրական տեսությանը, և ձեր հետ քննարկելու բան լինի։
Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել, դատողություններ անել, առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին...»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան