Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հայկական ապրանքների արտահանումների արգելքից մեծապես տուժելու են նաև խաղողագործները։ Մի շարք խաղողագործներից ահազանգ ենք ստացել, որ մթերումների գումարները մասնավոր ընկերությունները չեն վճարում կամ չնչին փող են տալիս՝ ասելով, թե գումարի 80 տոկոսը կստանան այն դեպքում, երբ էկոնոմիկայի նախարարության՝ խաղողի մթերման համար սահմանված սուբսիդիան ստանան։ Մինչդեռ նախորդ տարիներին գոնե գումարի կեսը տալիս էին անմիջապես, մյուս կեսը՝ որոշ ժամանակ անց։ Ե՞րբ է նախարարությունը սուբսիդիան տրամադրելու մասնավորին․ մեր հարցին էկոնոմիկայի նախարարությունից պատասխանեցին, որ խաղողի համար հատուկ ծրագիր չունեն։ Մեր տեղեկություններով, նախարարությունը սուբսիդավորում է կոնյակի համար, հետևաբար՝ խաղողագործները պետք է այնքան սպասեն, որ մասնավորն իրենց խաղողից կոնյակ ստանա, դա արտահանի, ապա արտահանման ծավալ ներկայացնի նախարարությանը, որ սուբսիդիա ստանան։ Իսկ կկարողանա՞ն արդյոք արտահանել՝ դժվար է ասել»։

Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
330Երեկ, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
26312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
88410.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
111709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
52509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
51809.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
42809.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
65006.11.2026, 15:36