«Դրանով ոչ ամրապնդվեց պետության անվտանգությունը, ոչ էլ թուլացավ»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը օգոստոսի 18-ին Սահմանապահ զորքերի ղեկավարության հետ մասնակցել էր 2026-ի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը։ Ինչպես երևում է՝ լավ չեն ամփոփել, եթե ողջ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով թաթարական հորդաները լվերի պես թռվռում են։ Սանամյանն այս պաշտոնում նշանակվել էր 1 տարի առաջ, իսկ այսօր ազատվել է վարչապետի որոշմամբ։ Պատճառ նշված չէ, ուրեմն պետք է ընկնենք ենթադրությունների գիրկը։
Պատճառը բնականաբար Շաքիի դեպքն է, ակնհայտ է, որ երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմինների «համատեղ օպերացիան» տապալվել է և ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը բացահայտվել է աղմկահարույց միջադեպի արդյունքում, որը ցնցել է ողջ Շաքին, բացի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանից, որը տեղից ցնցված էր ի վերուստ։
Արդյունքում ԱԱԾ-ն իմացել է (Ադրբեջանի անվտանգությունն է զգուշացրել), որ իրենց կողմից մարդ է թափանցել, գյուղապետն իմացել է, բայց զինծառայողին վնասազերծել է տնային տնտեսուհին, որից հետո դրան հայտնաբերելը տեխնիկական խնդիր էր։
Հ.Գ. Հայ ժողովուրդն այսօր ավելի հանգիստ կքնի, հատկապես Շաքիի բնակիչները, որովհետև ԱԱԾ պաշտոնյա է ազատվել, մինչդեռ դրանով ոչ ամրապնդվեց պետության անվտանգությունը և ոչ էլ թուլացավ, որովհետև համակարգային փոփոխությունները սարերի հետևում են, իսկ 1-ին պլանում կեղծ խաղաղությունն է»։

«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
1215:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
4815:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
7014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6314:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
7414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
7713:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
8013:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
8413:00