«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան

«Տեղեկություն չունեմ, որ բնակիչներն ինչ-որ բանի մասին տեղեկացված են եղել, դա օպերատիվ տեղեկություն է և մենք չգիտենք, թե ինչքան են լինում դեպքեր, երբ Ադրբեջանի զորամասերից փախուստներ են լինում, որոնք կարող են անդրադառնալ նաև մեր սահմաններին։ ԱԱԾ-ն է որոշում՝ երբ բնակչությանը կողմնորոշի կամ չկողմնորոշի։ Հերթական դեպքն է եղել և բնական է՝ ԱԱԾ-ն օպերատիվ գործողություններ ձեռնարկել է, բայց տեղյակ չեմ, որ բնակչությունը տեղեկացված լինի։ Դրա անհրաժեշտությունը չի եղել»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե արդյոք մինչև միջադեպը Սյունիքի բնակիչները տեղեկացված են եղել ադրբեջանցի զինվորի՝ սահմանը հատելու մասին։ «Իսկ եթե անդառնալի հետևանքներ ունենար...»,- լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ ՔՊ-ականն ասել է․ «Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, երեկ էլ, մի շաբաթ հետո էլ, հիմա ամեն անգամ մեր բնակչությանը ասե՞նք՝ վայ տեսեք և այլն, և այլն։ Օպերատիվ տեղեկատվությունը լուրջ գնահատվում է և եթե պետք է լինում բնակչությանը տեղեկացնել՝ տեղեկացնում են, բայց մինչև տեղեկացնելը շատ գործողություններ կան։ Ամեն ինչ չի, որ բնակչությանը պետք է ասել»։

«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
1215:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
4815:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
7014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6314:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
7414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
7713:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
8013:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
8413:00