Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»

ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»
49
Այսօր, 09:06

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօրվանից՝ հոկտեմբերի 6-ից մեկնարկող ԱԺ հերթական նիստերը խոստանում են շատ թեժ լինել։ Իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները նպատակ են դրել ամեն գնով ԱԺ-ում ստեղծել եկեղեցու հետ կապված քննիչ հանձնաժողովը ու այդ հանձնաժողովի միջոցով եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» անել ու դրանք հրապարակել։
Նշենք, որ ԱԺ օրակարգում ընդգրկվել է ընդամենը երկու նախագիծ։
Առաջինը կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն է։ Դրանով նախատեսվում է օրենքում լրացում կատարել՝ հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու վերաբերյալ։ Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Այս հարցն այսօր արդեն քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն։
Երկրորդ և առավել ուշագրավ հարցը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա հետևանքով հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագիծն է։

ԱԺ նախագահի հայտարարության համաձայն՝ այս քննիչ հանձնաժողովն արդեն իրավունքի ուժով ստեղծված է՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով։ Այժմ խորհրդարանը պետք է որոշի դրա անդամների թիվը։
Նախագծի հեղինակները 39 ՔՊ-ական պատգամավորներն են։

Մանրամասները՝ թերթի համարում: