«Կոմպոտ փակեք, երբ թշնամին գա՝ ծարավ կլինի, թող խմի»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պայթեցնելով իրենց իսկ հորինած միֆերը, սրանք գնում են առաջ։ «Խաղաղություն կա, կա խաղաղություն, ապագա կա, կա ապագա», ինչ են սրանք, եթե ոչ ամենաեղկելի ստեր, միֆեր, խաբկանք, որ սրանք արդեն տարիներ ի վեր ծամում են ու նետում հասարակության բերանը։
Ապագան, որ, ըստ սրանց կա, եկել-չոքել է բոլորիս դռանը։ Մեր երկիրը հենց էդ չկայի մեջ է, անորոշություն, անվտանգության բացակայություն, անապահով վիճակ և անդեմ «իշխանություն», չէ, դիմակավորված իշխանություն։
Էս ա սրանց խոստացած «ապագան»։ Եկել-հասել ենք, բայց՝ իջնող չկա, դեռ մտմտում ենք՝ ընել-չընել, լրջանալ-չլրջանալ, բողոքել-չբողոքել, համակերպվել-չհամակերպվել։
Դե, իսկ խաղաղության միֆը էնքան տեսանելի ու զզվելի է, որ թշնամին անգամ ծաղրում է սրանց հորինած միֆը։ Իր քայլերով, թշնամին ասում է՝ ահա քեզ խաղաղություն, իմ զինվորը կգա-կմտնի քո քաղաքացու տուն, կոմպոտը կխմի, փլավը կուտի, կքնի-կարթնանա-կկրակի։ Ձայնդ չլսեմ։ Թող քո սազանդարներն էլ, օրինակ ինչ-որ կուսակցության ինչ-որ «ղեկավար», «քնքուշ» ձայնով, տարածեն, իբր իմ զինվորը իբր «սեռական», իբր բռնության է ենթարկվել իմ երկրում։ ԹՈՒՀ․․
Իսկ թշնամու բանտերում հայ մարդիկ են, դատվում են հայ լինելու համար ու սրանք, էդ մասին չեն էլ խոսում, չեն էլ ահազանգում, լռում են, իրենց տարիների լակոտական աբիժնիկությունը, ատելությունը, նախանձը, հայատյացությունը այդով բավարարված է։ «Խաղաղության» ագռավները արդեն 8 տարի հոգեխանգարմունքի մեջ կռկռում են ամենահակահայ կռկռոցով, թշնամուց ավելի հակահայ։
Իսկ այդ միֆերը պայթեցնելու փորձերը համարժեք չեն, առայժմ փորձը մնում է փորձ, չի առարկայանում։
Կոմպոտ փակեք, երբ թշնամին գա՝ ծարավ կլինի, թող խմի»։

«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
4914:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
5114:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
6414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
6913:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
7413:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
7713:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
8712:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
8412:12