«Թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել, որ ադրբեջանցու հանձնումն առավել անձայն իրականացվի»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ ՀՀ ներխուժած ադրբեջանցու թեմայով մի քանի օր ոչ պաշտոնապես քննարկվում էր Իշխանասարից վերջինիս անցումը, ՔՊ պատգամավորների մի ոչ պատահական դեմք՝ Անդրանիկ Քոչարյանը, տեղի ունեցածի համատեքստում երեկ խոսում էր սահմանային ուղեկալների խնդիրների մասին:
Սյունիքի հատվածում, այդ տեղանքին ամենամոտը, սահմանային ուղեկալները տեղակայված են ԱԱԾ սահմանապահ ուժերի կողմից, մասնավորապես՝ Կոռնիձորի, Խնձորեսկի հատվածից մինչև Ճակատեն:
Եթե անցումն իսկապես սահմանապահ ուղեկալների հատվածից է եղել, նշանակում է, որ ադրբեջանցին շատ ավելի մեծ տարածություն է անցել, որպեսզի հայտնվի Շաքի գյուղում:
Չի բացառվում, որ ԱԱԾ տնօրենի տեղակալին էլ հենց այդ պատճառով նախօրեին ազատեցին պաշտոնից:
Ի դեպ, և՛ պաշտոնական Երևանը, և՛ Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար»:

«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
4914:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
5114:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
6414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
6913:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
7413:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
7713:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
8712:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
8412:12