«Իլհա՛մ Ալիև, ձեր դիմաց նվաստացող Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հետ». Արեգա Հովսեփյան

«Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանը դուրս է բերվել աշխարհաքաղաքական թակարդից»,- այս մասին ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ ընդգծելով՝ արդյո՞ք Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի տարածքների զավթումն Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի՝ ամենաբարձր մակարդակով ուղիղ սպառնալիքները լավագույն ապացույցը չեն թակարթից ազատվելու թեզի կեղծության։
«Ալիևի հայտարարությունը, թե Երևանի կենտրոնում հաղթանակի երրորդ կամարի կանգնած չլինելը միայն իրենց բարի կամքի դրսևորում է, ոչ միայն ուղիղ սպառնալիք է, այլև ստորացուցիչ հայտարարություն։ Դուք չեք պատասխանել այդ հայտարարությանը, ես կպատասխանեմ։
Դո՛ւք, Իլհա՛մ Ալիև, շատ լավ գիտեք, թե ինչու չկա այդ հուշարձանը Երևանի կենտրոնում․ սեպտեմբերի 27-ին Բաքվում քայլերթին ձեր մասնակցությամբ՝ ձեր զոհերի նկարների թիվը վկա, հայ ժողովրդի պատիվը և արժանապատվությունը ոչ մի տեղ չի կորել, Շաքիի Անի Ավետիսյանի ինքնազոհությունը վկա։ Իսկ ձեր դիմաց նստող և նվաստացող Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հետ»,- նշեց պատգամավորը։

«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
4914:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
5114:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
6414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
6913:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
7413:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
7713:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
8712:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
8412:12