«Իշխանությունների հետ որևէ պայմանավորվածություն չի եղել, այդ պատճառով մարդիկ գտնվում են ճաղերի ետևում»․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին հիշեցրել է, որ ԵԽԽՎ դիտորդների զեկույցում նշված է, թե ինչպես են Հայաստանում ընտրությունների ժամանակ իշխանությունները չարաշահել վարչական ռեսուրսը․ «Այնտեղ եղել են նաև դրվագներ Հայաստանում ժողովրդավարության վիճակի և այն մասին, թե ինչպես են իշխանությունները ճնշում իրենց քաղաքական ընդդիմախոսներին»։
«Այսօր ընդդիմադիր երեք ուժերի ղեկավարները գտնվում են ճաղերի հետևում․․․ Ինչո՞ւ են այս մարդիկ գտնվում ճաղերի հետևում։ Ինչո՞ւ է նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն չորրորդ անգամ կալանավորված․․․ Որովհետև այդ մարդիկ գործարքի չեն գնացել իշխանությունների հետ, որովհետև չեն պայմանավորվել։ Չպայմանավորվելու հետևանքով Ռոբերտ Քոչարյանը ճաղերի հետևում է, մեր գործընկեր Արթուր Սարգսյանը գտնվում է տնային կալանքի տակ, քրեական հետապնդում է իրականացվում Իգոր Սարգսյանի նկատմամբ»,- նշել է Խաչատրյանը՝ նաև ընդգծելով, որ իշխանությունների հետ որևէ պայմանավորվածություն չի եղել և չի լինելու, քանի որ Հայաստանի և հայության վերաբերյալ ընդդիմության պատկերացումները արմատապես տարբերվում են նրանց պատկերացումներից։

«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
4914:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
5114:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
6414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
6913:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
7413:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
7713:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
8712:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
8412:12