«Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ»․ Անդրանիկ Գևորգյան

ԱԺ–ում հայտարարությունների ժամին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը տեսագրություն միացրեց, որտեղ երևում է, որ ՔՊ–ական պատգամավոր Սարիկ Մինասյանը մտնում է ընտրատեղամաս։
«Ես կարող եմ այս հոլովակը տրամադրել իրեն, թե ինչպես է ինքը ասում․ «Մտնում ենք, դուրս ենք գալիս, տեսնենք՝ ամեն ինչ նորմալ է, թե ամեն ինչ նորմալ չէ»։ Պարոն Մինասյան, դուք այդ վերահսկողական մարմինը չեք, որ ընտրությունների ժամանակ մտնեք ընտրատեղամասեր, տեսնեք ամեն ինչ նորմա է, թե նորմալ չէ։ Եվ ձեր ներկայությունը ուղղորդում կարող է լինել ընտրողներին, ձեր ներկայությունը կարող է ազդեցություն թողնել և կաշկանդել ընտրողներին կատարելու իրենց ընտրական ճիշտ պարտքը։
Հուսով եմ այսպիսի դեպքեր չեն կրկնվի սեպտեմբերի 25-ին խոշորացվող Ստեփանավան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Այն ընտրություններին, որտեղ «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ։ Մենք մեր տեսլականով փորձելու ենք ամեն բան անել, որ Ստեփանավանը դարձնենք ազդեցիկ քաղաք, դարձնենք այնպիսի քաղաք, որը տարածաշրջանում և ընդհանրապես Հայաստանի սահմաններից դուրս կլինի շատ հայտնի»․- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
2114:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
4414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
5713:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
6713:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
7413:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
8212:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
7812:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
8911:24