«Քաղաքացիների անվտանգությունը ստորադասվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգին»․ Քրիստինե Վարդանյան

«Ի՞նչ է ասում իշխանությունը Շաքիում կատարվածի վերաբերյալ։ Ասում է՝ մեր բացառիկ հարաբերությունների շնորհիվ մեզ տեղեկացրել են, որ նման բան հնարավոր է․․․ Լավ է, որ տեղեկացված եք եղել, բայց ի՞նչ եք արել այդ տեղեկության հետ»,- այս մասին այսօր ԱԺում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Երեկ իմ գործընկեր Գառնիկ Դանիելյանի հետ գնացել էինք Շաքի՝ տեղում իրավիճակին ծանոթանալու ու իրականությունը հնարավորինս հասկանալու։ Պարզեցինք, որ բնակիչները տեղեկացված չեն եղել։ Տեղեկացված են եղել հովիվները, որպեսզի, եթե ինչ-որ արտառոց մեկին տեսնեն, տեղեկացնեն։ Իրականացվել է նաև ռազմական ոստիկանության մի քիչ ավելի խստացված հսկողություն ճանապարհների վրա։ Գիտե՞ք՝ ինչու բնակիչները տեղեկացված չեն եղել, քաղաքացիները չեն իմացել վտանգի մասին, որևէ որոնողական, տեսանելի գործողություն չի իրականացվել, և որևէ գործիքակազմ՝ դրոններից սկսած, նկատի ունեմ՝ տարբեր այլ գործիքների կիրառմամբ, չի կիրառվել։ Որովհետև քաղաքացիների անվտանգությունը ստորադասվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգին»,- նշեց Վարդանյանը։

«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
2114:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
4414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
5713:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
6713:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
7413:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
8212:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
7812:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
8911:24