«Փաստ չի՝ ադրբեջանցի զինծառայողը ուզեցե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է»․ Նիկոլ Փաշինյան

«Ունենք սահմանային պաշտպանություն, Ադրբեջանն էլ ունի, իրենց կողմից էլ է անցել, մեր կողմից էլ, պետք է հաշվի առնել, որ տեղանքը շատ բարդ է։ Որոնողական աշխատանքներ են իրականացվել՝ 2 կողմից՝ դրոններով և այլն, բայց չի հայտնաբերվել։ Տարածքը բարդ է և հեշտ է պատսպարվել։ Պետք է մանրամասն քննություն արվի, հասկանալու համար, թե ինչպես է պատահել, որ անցել է»,- այս մասին Ctrl Z-ի հետ հարցազրույցի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը կարողացել անցնել սահմանը, արդյո՞ք սահմանային հսկողություն չունենք։
Հարցին, թե ինչու Շաքիի բնակչությունը տեղեկացված չի եղել ադրբեջանցի զինծառայողի մասին, Փաշինյանը պատասխանել է․ «Որովհետև չի եղել ապացույց, որ այդ զինվորը ՀՀ տարածք է անցել»։
Նա նաև հավելել է, որ տեղեկություն կա, թե որ հատվածից է ադրբեջանցի զինծառայողը ներթափանցել․ «Գիտենք, բայց տասնյակ կիլոմետրերի մասին է խոսքը․․․ Մեր ամբողջ սահմանի երկայնքով կա տեսադիտարկման համակարգ, բայց եթե թանձր մառախուղ լինի, այդ համակարգը կարող է չգործել․․․ Փաստ չի՝ ադրբեջանցի զինծառայողը ուզեցե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է, անցել Հայաստան»։

«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
2114:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
4414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
5713:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
6713:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
7413:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
8212:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
7812:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
8911:24