«Փաշինյանը փորձում է մեղմել հայ կնոջը կրակած ադրբեջանցու գործողությունները»․ Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, եթե ոչ արդարացնում, ապա առնվազն, փորձում է մեղմել երեխաների ներկայությամբ հայ կնոջը կրակած զինված ադրբեջանցու գործողությունները և ինչպես տարբեր այլ քրեական գործերի դեպքում, ուղղորդում է գործով քննության ընթացը՝ շտապելով հերքել դիվերսիոն ներթափանցման հնարավոր վարկածն ու դաշտ նետել վարկածը, թե զինված ադրբեջանցին մառախուղի պատճատով մոլորվելու հետևանքեվ է հայտնվել ՀՀ տարածքում։ Ըստ էության, Փաշինյանը փորձում է մեղմել նրա գործողությունները՝ հսյտարարելով, թե ձերբակալության ժամանակ վերջինս դիմադրություն ցույց չի տվել և հանձնվել է՝ ունենալով լիքը պարկուճներով պահունակ։
Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին՝ առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ։
Ստորև՝ նշվածը հաստատող մի քանի բառացի մեջբերում նրա հարցազրույցից, որտեղ անդրադարձել է Շաքիում տեղի ունեցածին․
«Դեպքը եղել է նախնականով էսպես՝ ինքը գնացել ա՝ էդ տանը քնել ա, հետո տան տերերը եկել են, հայտնաբերել են և էդ անսպասելիության, էդ խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել էդ ամեն ինչը։
«Պարզ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզեցել ա անցնի Հայաստան, թե՞ մոլորվել ա»։
«Բացարձակ անհեթեթություն է, որ դիվերսիա է եղել, որ երկու երեք հոգի են եղել»։
«Դրանք տարբեր թեմաներ են, էդպիսի դեպքերը, որ զինվորները էս կողմ, էն կողմ անցնում են, ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից։ Հիմա մենք իրենց ասենք՝ մեր գերիներից մեզ տվեք, որ էս զինվերին տա՞նք, վաղը կարա մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»։
Այս ամենը, ցավոք, արդեն կանխատեսելի ու սպասելի ձեռագիր է, որից հայ հասարակությունը պետք է օր առաջ հետևություններ անի»։

«Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ»․ Էլչին Ամիրբեկով
3317:48
«ԱՄՆ-ն աշխարհին կզարմացնի նոր ԱԹՍ-ներով»․ Թրամփ
7017:30
«Պատժի կրումը, առնվազն մի մասը, պետք է տեղի ունենա ՀՀ-ում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3717:18
«Ձերբակալվելու ժամանակ դիմադրություն ցույց չի տվել, ինչը ցուցիչ է նրա, որ դիվերսանտ չէր». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
5417:06
«Էլի ֆեյսբուքյան փոթորիկներ են՝ «Ալիևը հերթական պահանջն է ներկայացնում»». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
5317:00
«Չեմ կարող ասել՝ տեսանկարահանում կա, թե ոչ. կճշտեմ, կասեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6216:42
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4016:30
«Եթե մենք լսեինք Բրյուսելին, Վրաստանն այսօր պետություն կլիներ միայն թղթի վրա»․ Պապուաշվիլի
10316:19